«Նոր Հայաստանը» Նոր տարին կդիմավորի Ազատության հրապարակում

«Միակ ուղին ընդվզման ուղին է, այս ռեժիմն արդեն երկար ժամանակ է թույլ չի տվել մեր ժողվորդին գործելու քաղաքակիրթ միջոցով»,- քիչ առաջ Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:

Նրա խոսքով՝ այն գործիչները, որոնք փորձում են այդ քաղաքակիրթ դաշտում ինչ-որ նոր կազմակերպություններ, կուսակցություններ ստեղծել, պատրաստվել 2017 թվին, դատապարտված են ոչնչի. «Եթե այդ գործիչների մղումը անկեղծ է ու իրենք խնդիր են դրել ընդդիմադիր բևեռ ձևավորելու, պետք է հասկանան, որ այդ բևեռը կարելի է ստեղծել միայն Ազատության հրապարակում»:

Նա հայտարարեց, որ առաջիկա 3 ամիսներին վճռորոշ է լինելու, մեկ օրակարգ է լինելու՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն է դա: Նա նշեց, որ շատ լավ գաղափար է Նոր տարին Ազատության հրապարակում դիմավորելը. «Կարծում եմ՝ այդպես էլ կանենք»:

Խոսելով իրենց քաղաքական խորհրդի անելիքների մասին՝ Ժ. Սէֆիլյանը նշեց, որ նախ «Նոր Հայաստանի» հայեցակարգի սկզբունքների ճշգրտում և հրապակում է լինելու, շարժման կազմակերպվածքի հստակեցում է լինելու ինչպես նաև անցումային ժամանակաշրջանի անցումային կառավարության բովանդակության հստակեցում. «Վերջինը՝ արտերկրի սփյուռքի հայության ներգրավումն է այս ամբողջ գործընթացին»:

Տեսանյութեր

Լրահոս