«Նրանք ասում են այն, ինչ մենք ենք ասում». Վահրամ Բաղդասարյանը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին

«Ես չէի ասի, որ կոշտ հայտարարություն է»,-այսօր Ազգային ժողովում 168.am-ի և yerkir.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին՝ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ դեսպանատունը պարզապես հետևողական է, ու իր հայտարաությամբ փաստում է, թե ցանկալի կլինի, որ իրավապահ մարմինները քննության թափանցիկությունը պահպանեն. «Նրանք ասում են այն, ինչ մենք ենք ասում»:

Մեր այն հարցին, թե պարբերաբար նման հայտարարություններ անելն արդյոք չի՞ նշանակում, որ ԱՄՆ դեսպանատունը մտավախություն ունի, որ քննության թափանցիկությունը չի ապահովվի, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Մտավախությունները կփարատվեն, մի անհանգստացեք»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031