«Այս տարին առանձնացավ մարտական կորուստների մեծ քանակով». Քաղաքագետ

Հայաստանում ներքին քաղաքականության առումով երկու կարևոր գործընթացներ տեղի ունեցան 2015 թվականին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դուրս մղումը մրցակցային պայքարից՝ դրա հետևանքներով, ինչպես նաև տարվա վերջին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն՝ իր նախորդող քարոզարշավով:

Այս կարծիքին է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ով այսօր րագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով 2015 թվականը, նշեց, որ տարին կարևորվեց նաև նրանով, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցն էր: «Ապրիլի 24-ի իրադարձությունները մեծ նշանակություն ունեին: Ցեղասպանության խնդիրը միշտ օրակարգում է լինելու՝ ոչ միայն մեր, այլև բոլոր այն երկրների, որոնք ներգրավված են տարածաշրջանային զարացումներում: Կարևոր իրադարձություն էր  հայ- ադրբեջանական շփման գծում սրացումը: 2015 թվականը առանձնացավ նրանով, որ մի քանի նոր զինատեսակ սկսեց Ադրբեջանը օգտագործել, այս պահին նաև հրթիռային կայաններ են օգտագործվում ու դրանք մտահոգիչ զարգացումեր են: Մարտական կորուստների մեծ քանակով առանձնացավ այս տարին: Այս տարի արդեն ԵՏՄ անդամ ենք, դեկտեմբերի 7-ին օֆիցիալ մեկնարկեց նոր բանակացային գործընթացը Հայաստանի և Եվրամիության միջև, որը կարծում եմ՝ բավականին կարճ ժամկետում կավարտվի ու կունենանք նոր փաստաթուղթ»,- նշեց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս