«Ինֆորմացիան թյուր է, չի համապատասխանում, որ ըստ ձեզ՝ ամենաբարձրն են ստացել իմ բարեկամները: Գրեթե 160 աշխատակից ունեցող հիմնարկությունում մեծ մասն այն աշխատակիցներն են, ովքեր այստեղ աշխատել են նաև մինչև իմ՝ այս պաշտոնին նշանակվելը: Նրանք այսօր ևս աշխատում են, որովհետև ես գնահատում եմ մարդկանց աշխատանքի արդյունքը: Մնացածը իբրև հերյուրանք և բամբասանք՝ մեկնաբանության անհրաժեշտ չէ: Եթե 160 աշխատակցից մեկը, ենթադրենք, քո բարեկամը լինի, ու իր աշխատանքի համար է աշխատավարձ ստանում, այս պահին դրանում ինչ-որ բան չեմ տեսնում, որը վատ է»:
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներն այսօր հավաքվել էին թաղապետարանի դիմաց և ներս չէին մտնում՝ պատճառաբանելով, որ համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի որոշմամբ, իրենք եռամսյակը մեկ տրվող պարգևավճարները չեն ստացել 15-20 տոկոսի չափով, փոխարենը՝ Արամ Դանիելյանը պարգևավճար է ստացել 150 տոկոսի չափով։
«Վարակվածության դեպքեր հիմնականում վարչական շենքում են եղել: Վարակակիրները ժամանակին մեկուսացվել են, դրանից հետո ախտահանող ընկերությունները եկել, շենքի հարկերը ախտահանել են հերթական անգամ, ու անցել ենք բնականոն աշխատանքի»:
«Իրավունք» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարությունը քննարկել և որոշել է, որ դպրոցներն իրենց դռներն աշակերտների համար կբացեն սեպտեմբերից, իսկ ահա բուհերն առաջին կիսամյակը կանցկացնեն կրկին հեռավար, ապա հետո հավանաբար երկրորդ կիսամյակից` փետրվարից, դասերը կանցկացվեն բուհական պատերից ներս:
Երևանի քաղաքապետարանն ընդառաջել է Վերնիսաժի տարածքում տաղավարներ վարձակալած տնտեսվարողներին: Նրանք ամեն ամիս 32.000 դրամի փոխարեն՝ կվճարեն 16.000 դրամ:
Մասիվում գտնվող Մոլդովական 29/4 հանրակացարանի 507 սենյակում են բնակվում 74-ամյա Թերեզան և նրա 71-ամյա քույրը՝ Օվսաննան, ովքեր ունեն սննդի կարիք:
Մինչև վերջերս ՌԴ տարածքում որևէ հարց չի առաջացել՝ կապված Հայաստանում գրանցված համարանիշերով ավտոմեքենաներ վարելու հետ, սակայն վերջին շրջանում հարցեր են ուղղում և՛ մաքսային մարմինները, և՛ Պետավտոտեսչությունը. գրում է zr.ru-ն՝ հավելելով, որ կարելի է ենթադրել, որ խնդիրն առաջացել է ոչ միայն սահմանին մաքսատուրքերը չվճարելու, այլև ճանապարհային տեսախցիկների կողմից խախտման արձանագրման դեպքում նման ավտոմեքենաների սեփականատերերի անպատժելիության պատճառով: Այժմ ավտոմեքենաները սկսել են կալանել: Կուրգան քաղաքում արդեն կալանվել է 4 ավտոմեքենա: Նման գործողություններ են իրականացվում նաև Ուրալում, Խանտի-Մանսիյսկում, Կուրգանում, Տյումենում, Նիժնեվարտովսկում, Չելյաբինսկում:
Գիտության ոլորտի ներկայացուցիչներն իրենց ձայնն են բարձրացնում ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տարածքային ամբողջականությունը պահելու, մեջտեղի հատվածում բնակելի շենք չկառուցելու պահանջով:
Քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչների շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով պատրաստվող հայեցակարգային էսքիզ-նախագիծը, որից պարզ է դառնում, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես է գալու Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, ենթակառուցվածքների նախագծման բաց միջազգային ճարտարապետաքաղաքաշինական հայեցակարգի մրցույթ կազմակերպելու առաջարկով:
17-ամյա զույգ աղջիկներն ու նրանց խնամակալ տատն ու պապն օգնության կարիք ունեն: 67-ամյա Անահիտ Իսպիրյանն ասում է՝ չի կարողացել վճարել 4 ամսվա տան վարձը, թոռնիկներին հագուստ գնելու հնարավորություն չունեն:
Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 19-ը հանրային քննարկման էր ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է սահմանել տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում:
«Իմ անձնական միջոցներով բավականին տարածք եմ վերանորոգել, որը պայմանների բացակայության պատճառով ծառայել է նաև՝ որպես փորձասենյակ: Եվ բնակվել, և փորձեր ենք արել, որ վարձով բնակարան չպահանջենք: Պահակի նման հերթապահել ենք, որովհետև ստեղծել, բերել էի բավականին արժեքավոր գույք, և այդպես, մեր էնտուզիազմի, սեփական գումարների, հովանավորների շնորհիվ կարողացանք թատրոնը ոտքի հանել»,- մանրամասնեց Գայանե Կարապետյանը:
«Մայիսի կեսին խոստացել էին երեք ամսվա ընթացքում վճարել մեզ, սակայն օրերս սնանկության գործերով տնօրենի հետ ենք գնացել և խոսել: Ասաց՝ հայոց այբուբենում ունենք «և», «օ», «ֆ» տառերը, վերջնահաշվարկը կլինի այն ժամանակ, երբ հասնենք վերջին տառերին, հատկապես «Ֆ»-ին: Հիմա իրենք ասացին՝ նոր «Ա» տառի մոտ են: Դե մի 36 տարուց երևի հասնեն «Ֆ»-ին: Այնպես էլ սիրուն նստել, բացատրում է, թե «Ա» տառից սկսում ենք, դա մի գործընթաց է, որը պետք է կատարվի:
Ռեստորանային համալիրների, հանդիսության սրահների աշխատակիցները, երգիչ-երաժիշտները, հանդիսավարներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով աշխատելու թույլտվություն:
Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմժ-ից ավելի է սահմանված, հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմժ: Այս մասին հայտարարել է ճանապարհային ոստիկանությունը՝ ներկայացնելով համապատասխան ճանապարհահատվածները․
«Աշնանացան ցորենի բերքահավաքն արդեն սկսվել է, կտևի մինչև սեպտեմբեր: Մոտ 40.000 հեկտարի չափով էլ Արցախում է առկա աշնանացան ցորենի ցանքատարածություն: 200.000 տոննայի չափով ակնկալվող բերք ունենք»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Ներկա պահին շատ ակտիվ գյուղատնտեսական սեզոն է, իրականացվում է գյուղմթերքի արտահանման և մթերման գործընթաց: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Ծառերի կոտորած էր: Տեղացիների պնդմամբ՝ սրա հեղինակը նույն անտատի անտառապահն է, և ամեն ինչ արվում է գլխավոր անտառապետի թողտվությամբ։ Ծառերը ժամանակի ընթացքում մեծացել էին, ու բավականին խիտ անտառ էր դարձել: Բարակ-բարակ ծառեր էլ կային, այսինքն՝ շատ հարմար մացառներ էին ստեղծվել: Այդ բարակ ծառերը հաճախ կտրում են, անտառտնտեսությունը դրա համար հատուկ գումար է հատկացնում, հրաման է տալիս, չափում են քմ-ով, անտառը բացում են: Հայանտառ ՊՈԱԿ-ի լռության պատճառով ինչ ուզում՝ անում են, և օրենքի ոտնահարումից բացի՝ դրա արդյունքում կրկին տուժում է մեր ծրագիրը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Համբարձումյանը:
ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական Քիմիայի Գիտատեխնոլոգիական Կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տարածքային ամբողջականությունը վտանգված է: Կենտրոնի օտարված տարածքում նախատեսվում է կառուցել 25 հարկանի 2 բնակելի շենք:
«Կարիքի գնահատում չի եղել, և ես չգիտեմ՝ ում են ուղղված չափորոշիչները: Ինձ համար անհասկանալի է չափորոշչի ստեղծման փիլիսոփայությունը: Ինչպե՞ս է կազմավորվում, ի՞նչ չափանիշեր ենք դնում դրա հիմքում, թե՞ հերթական անգամ կարծում ենք, որ հարևանի հարսն ավելի սիրուն է, և եթե հույները, լեհերը հաջողել են, ուրեմն մենք էլ պետք է հաջողենք»,- «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ խոսելով Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի մասին՝ ասաց պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:
«Մտահոգություն ունեմ, որ կարող է ուսուցիչներն առանձնապես նոր մոտեցումները չընկալեն: Կոմպետենցիա բառի մեջ երկու իմաստ հաստատ պետք է լինի: Առաջին իմաստն այն է, որ սա ուսուցման մի մոտեցում է, որտեղ ավելի կարևորվում է գործնականը, որովհետև եթե դու ինչ-որ մի բան սովորել ես, բայց չես կիրառում, դա այդքան արժեքավոր չէ, և կրթությունը մեկ բան չէ, որը դու ուղղակի անցնում ես: Դու վերջում պետք է վարպետանաս ինչ-որ կարևոր բաների մեջ: Իսկ երկրորդ իմաստը դա հասուն լինելն է»,- «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, ամեն օր քնում ու արթնանում է այն հույսով, որ, ի վերջո, կզանգահարեն ու կասեն՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացվելու է։
Առարկան միշտ եղել է Եկեղեցու, Մայր Աթոռի ուշադրության ներքո: Այս առարկայի հանդեպ առանձնակի հոգածություն է դրսևորել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետը, քանի որ հենց նա է ջանքեր գործադրել, որ այս առարկան վերադարձվի ազգին. նման առարկա ունենալու երազ են ունեցել վերջին դարում գահակալած մեր մեծ հայրապետները:
«Եթե օգնում եք, ապա առաջին հերթին օգնեք աղքատ գյուղացիներին։ Սերմնացուի հարցով էլ, շատ կարևոր է, որ գյուղացին ձեռք բերի իրոք որակյալ սերմացու, իսկ սերմացուի որակը արտաքին տեսքից չի երևում։ Նախ, սերմացուն պետք է լինի զտված, տեսակավորված, ախտահանված վիճակում և պետական ստանդարտին համապատասխան։ Այն պետք է նաև համապատասխանի տեղի բնակլիմայական պայմաններին, այսինքն՝ մեր Հայաստանի պայմաններում կարողանա աճել և լավ բերք տալ»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը։
Հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր այն մասին, որ չեն կարողանում գտնել գյումրեցի Մարիամ Մալխասյանի 82-ամյա տատիկի դին, ով հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Ունեմ 8 երեխա՝ 5 տղա, երեք աղջիկ։ «Իմ քայլը» հիմնադրամը մեզ ժամանակավոր բնակարան էր տրամադրել Նորք-Մարաշ 9 հասցեում։ Մինչև ժամը 5-ը բանալիները պետք է հանձնեինք։ Գոնե 10 օր տրամադրեն, որպեսզի բնակարանի հարց կարողանայինք լուծել։ Մեզ պարտադրում են տնից դուրս գալ, ասում են՝ բնակարանն ազատեք և բանալիները հանձնեք մեզ, հակառակ դեպքում ոստիկան ենք ուղարկում։ Տղաս 2-3 ամսից բանակ է գնալու, 18 տարեկան է։ 20 տարի վարձով ենք բնակվել»,- 168․am-ին ասաց քաղաքացին։
Թերեզա Պողոսյանը, ով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամի արդյունքում պարապուրդի է մատնվել, չգիտի, թե ինչպես կարող է տան վարձը վճարել և սնունդով ապահովել երեխաներին։
«Այս պահին դիմակի արտադրությունն ամբողջությամբ աշխատում է, թեստեր են հանձնել, պատասխանները բացասական են եղել, հիմա սպասում ենք, որ թույլ տան մնացած արտադրամասերը ևս աշխատեն։ Դիմակի արտադրամասում դեպք չենք ունեցել, մենք անմիջապես թեստավորել ենք մարդկանց, իրենք ոչ մեկի հետ կոնտակտ չեն ունեցել, առանձին արտադրամաս է, մնացած աշխատակիցները, ովքեր կոնտակտավոր են համարվում, այս պահին տանը նստած են։ Ձեռնոցի արտադրամասը չի գործում»,- ավելի վաղ ասել էր «Տավուշ տեքստիլ» ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը։