Բաժիններ՝

«Տավուշ տեքստիլի»՝ կորոնավիրուսով վարակված ձեռնոցի արտադրամասի աշխատակիցներն առողջացել և արդեն գնում են աշխատանքի

Դեռևս մայիսի 28-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, և ձեռնոցի արտադրամասը չի գործում։

«Այս պահին դիմակի արտադրությունն ամբողջությամբ աշխատում է, թեստեր են հանձնել, պատասխանները բացասական են եղել, հիմա սպասում ենք, որ թույլ տան մնացած արտադրամասերը ևս աշխատեն։ Դիմակի արտադրամասում դեպք չենք ունեցել, մենք անմիջապես թեստավորել ենք մարդկանց, իրենք ոչ մեկի հետ կոնտակտ չեն ունեցել, առանձին արտադրամաս է, մնացած աշխատակիցները, ովքեր կոնտակտավոր են համարվում, այս պահին տանը նստած են։ Ձեռնոցի արտադրամասը չի գործում»,- ավելի վաղ ասել էր «Տավուշ տեքստիլ» ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը։

168am-ի հետ զրույցում տնօրենը հայտնեց, որ աշխատակիցներն արդեն գնում են աշխատանքի։

«Մայիսի 23-24-ին թեստավորվել է 106 հոգի և պատասխանը դրական է եղել։ Դրանից հետո մարդկանց մեկուսացրեցինք, անցավ 14 օր, ոչ մեկի մոտ ոչ մի գանգատ չեղավ, անգամ ջերմության բարձրացում չեղավ, իրենց ընտանիքի անդամներից ոչ ոք չվարակվեց։ Փառք Աստծո, բուժվել, եկել են աշխատանքի»,- նշեց Միքայել Եզեկյանը։

Հիշեցնենք, որ «Տավուշ տեքստիլը» արտադրում է շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս