Բաժիններ՝

Արաբկիր համայնքի ղեկավարը՝ աներձագին, հորաքրոջ աղջկան աշխատանքի ընդունելու լուրերի մասին

Արաբկիր համայնքի ղեկավար Արամ Դանիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե՝ վարչական շրջանի բնակիչներն ասում են, որ Ձեր բարեկամներին, հարևաններին եք բերել այդտեղ աշխատելու, և հենց իրենք էլ ստացել են ամենաբարձր պարգևավճարները, ասաց.

«Ինֆորմացիան թյուր է, չի համապատասխանում, որ ըստ ձեզ՝  ամենաբարձրն են ստացել իմ բարեկամները: Գրեթե 160 աշխատակից ունեցող հիմնարկությունում մեծ մասն այն աշխատակիցներն են, ովքեր այստեղ աշխատել են նաև մինչև իմ՝ այս պաշտոնին նշանակվելը: Նրանք այսօր ևս աշխատում են, որովհետև ես գնահատում եմ մարդկանց աշխատանքի արդյունքը: Մնացածը իբրև հերյուրանք և բամբասանք՝ մեկնաբանության անհրաժեշտ չէ: Եթե 160 աշխատակցից մեկը, ենթադրենք, քո բարեկամը լինի, ու իր աշխատանքի համար է աշխատավարձ ստանում, այս պահին դրանում ինչ-որ բան չեմ տեսնում, որը վատ է»:

Դիտարկմանը՝ խոսվում է մոտ 10 աշխատակցի՝ ձեր աներձագի, հորաքրոջ աղջկա մասին, Արամ Դանիելյանը նկատեց.

«Ես այստեղ հորաքրոջ աղջիկ չունեմ, բայց մեր աշխատակիցները եթե ինձ ընկալում են՝ որպես հորաքրոջ որդի կամ տղա, միայն ուրախ եմ դրա համար: Իսկ աներձագը, այո, աշխատում է առևտրի բաժնի տեսուչի հաստիքում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար: Մրցույթին ինչպես ինքը, այնպես էլ ցանկացած այլ քաղաքացի կարող է մասնակցել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս