Հանրակացարանում բնակվող տարեցները սննդի կարիք ունեն

Մասիվում գտնվող Մոլդովական 29/4  հանրակացարանի 507 սենյակում են բնակվում 74-ամյա Թերեզան և նրա 71-ամյա քույրը՝ Օվսաննան, ովքեր ունեն սննդի կարիք:

«Ես 74 տարեկան եմ, քույրիկս՝ 71: Անկողնային հիվանդ է, մանկուց հաշմանդամ: Մորս մահից հետո ես շարունակեցի խնամել նրան: Հանրակացարանում ենք ապրում, չեմ էլ հասցրել սեփականաշնորհեմ, ի վիճակի էլ չեմ: Սենյակի համար 3000-5000 դրամ ամեն ամիս պետք է վճարեինք, չէի հասցնում, դա կուտակվել է՝ հասնելով 235.000-ի: Հիմա ասում են, որ պետք է վճարեմ, որպեսզի կարողանամ սեփականաշնորհել: Թոշակ ենք ստանում, ես՝  34.000 դրամ, քույրս՝ 26.5000, և 18.000 դրամ էլ՝ նպաստ, բայց ես այդքան գումարով և՛ դեղ եմ գնում, և՛ տակդիր, կոմունալ եմ վճարում, տակն ի՞նչ մնաց, որ կարողանամ այս հիվանդ մարդուն հաց տամ, ինձ պահեմ… սրտի իշեմիկ հիվանդություն ունեմ՝ թանկ ու կրակ այնքան դեղեր են նշանակել, այդքանն  ինչպե՞ս կարող եմ գնել:

Ավելի շատ սննդի և դեղերի կարիք ունենք, հագուստի՝ այդքան չէ, հարևանները տալիս են, համ էլ ո՞ւր եմ գնում, որ դա պետք գա: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե հնարավորության դեպքում մարդիկ օգնեն մեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Թերեզան:

Տիկին Թերեզայի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (077)34-59-20:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031