«Պատկերացնո՞ւմ եք, ալյուր չունեմ, որ հաց թխեմ». ընտանիքն օգնության կարիք ունի

17-ամյա զույգ աղջիկներն ու նրանց խնամակալ տատն ու պապն օգնության կարիք ունեն: 67-ամյա Անահիտ Իսպիրյանն ասում է՝ չի կարողացել վճարել 4 ամսվա տան վարձը, թոռնիկներին հագուստ  գնելու հնարավորություն չունեն:

«Միայն թոշակ ենք ստանում՝ 60.000 դրամի չափով, բայց այս ընթացքում առողջական և այլ խնդիրներ եղան, դրա համար տան վարձը կուտակվեց, չկարողացանք վճարել: Նպաստ  էլ ենք ստանում ու դրանով էլ ջրի, լույսի համար վճարումներ ենք կատարում:

Երեխաներն էլ սովորել են ուզում, դրա համար էլ գումար է պետք, չգիտենք, թե ինչ անենք: Մեկը՝ բժիշկ-կոսմետոլոգ, մյուսն էլ՝ հաշվապահ է ուզում սովորել, բաց հնարավորություն չկա: Ամուսինս  80 տարեկան է, թոռնիկս էլ բանակում է ծառայում, աշխատող չկա տանը, անօգնական վիճակում ենք: Ակնկալում ենք, որ տան վարձը վճարելու հարցում օգնեն: Պատկերացնո՞ւմ եք, ալյուր չունեմ, որ հաց թխեմ»,- պատմեց  Անահիտ Իսպիրյանը:

Ընտանիքին օգնելու համար կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով՝ (077)23-31-90:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031