Հունիսի 11-ից մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը։ Քննական առաջին օրը 1176 դիմորդ գիտելիքը ստուգել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»:
Շատ դեպքերում կարող ենք 3 կյանք փրկել։ 100 տոկոսով օգտագործվում է էրիթրոցիտար զանգվածը, որովհետև մեծ պահանջարկ ունի, իսկ պլազման մոտավորապես 30-40 տոկոս է օգտագործվում։
Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա այն երկիր մոլորակի սիրտն է: Եթե Հայաստանը վերանա՝ կվերանա ամբողջ մոլորակը: Դրա մասին շատ երկրներ գիտեն ու տիրապետում են այդ ինֆորմացիային: Եվ այն երկրները, որոնք ունեն առողջ գիտակցություն՝ գիտեն, որ Հայաստանին, հայ ժողովրդին չի կարելի ձեռք տալ: Հայ ժողովուրդն ունի մի կոդ, որը ոչ ոք չունի:
Գենետիկ ամրություն ունեցող ժողովուրդներին քանդում են՝ կտրելով արմատներից, հետո փոխում են նրա մշակույթը, սկսում են արժեզրկել, այնպես են անում, որ ուսուցիչները դառնում են շարքային։ Մեր ժամանակ հուզմունքով էինք խոսում ուսուցիչների հետ, իսկ այսօր պատկերը բոլորովին այլ է։ Հեռացնում են նաև խելացի, մտածող, հեղինակավոր մարդկանց, մեկուսացնում են հասարակությունից։ Իսկ եթե ասպարեզում չկա հուզականությունը, արվեստը, բարձր արժեքը, մարդն ի՞նչ է. առավոտյան գնում է աշխատանքի, ստամոքս է լցնում, գիշերը պառկում քնում է։
Մտավորականը պետք է մատնանշի հասարակության և իշխանության թերությունները: Այս սկզբունքով է առաջնորդվում կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը:
Հուշարձանները մեր անցյալի, ինքնության, մշակույթի արտահայտությունն են: Ինչպե՞ս ենք վերաբերվում հուշարձաններին, դրանց պահպանությանը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք հնագետ Արման Նալբանդյանի հետ:
Ի՞նչ է նշանակում՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը։ Եկեղեցականը քաղաքացի չէ՞։ Հոգևորականների մեծ մասը փայլուն կրթություն է ստանում, ավելին, քան շատ բուհերում։ Նրանք լուրջ մտավոր խավ են։ Մեր եկեղեցու պատմության մեջ շատ օրինակներ կան․ պետականություն չունենալու պարագայում եկեղեցին՝ որպես քաղաքական միավոր, պահել է մեր մշակույթը, գիրն ու գրականությունը։ Եկեղեցին այնքա՜ն բարեգործություն է արել, որ կառավարությունները չեն արել։
Մայիսի 6-8-ը Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց Հայկական աստղագիտական ընկերության 25-ամյակին նվիրված գիտաժողով, որի գլխավոր թեման էր «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ»։ Մեկ հարկի տակ միավորվել էին աստղագետները, հնագետները, բանասերները և հարակից ոլորտների մասնագետները։
Տարիքային սահմանափակում չկա, անգամ փոքր երեխաներին ներարկվում է նյութը, կատարվում է հետազոտություն։ Սակայն յուրաքանչյուր մարդու համար կան նախատեսված դոզաներ։ Երեխաների համար այլ դոզա է, մեծահասակների համար՝ այլ։ Կատարվում է երակային ներարկում։
Կան ուռուցքներ, որոնք դանդաղ են աճում․ դրանք հիմնականում մենինգիոմաներն են, որոնք աճում են ուղեղի թաղանթից։ Նաև հիպոֆիզի ուռուցքները, որոնք շատ դանդաղ, բարորակ ընթացքով են աճում և արտահայտվում են այն ժամանակ, երբ ուռուցքի չափը շատ մեծ է։ Բուն ներուղեղային ուռուցքների ընթացքը կարճ է՝ 6 ամսից՝ 1․5 տարի։ Գլիոբլաստոմա կոչվող ուռուցքը հիմնականում շատ ագրեսիվ աճող ուռուցք է, քայքայելով ուղեղանյութը, բջիջները, շատ արագ աճում է։ Արտահայտման ժամկետը մաքսիմում 9 ամիս է լինում։
Վանաձորի Բազում թաղամասի Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակում ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման պաշտոնական արարողությունը: Արձանը տեղադրվել է մեծանուն գիտնականի 115-ամյակի առթիվ։
«Հայոց ցեղասպանությունը միայն հայի խնդիրը չէ, սա համամարդկային է: Եղել է մարդկության դեմ ոճրագործություն: Որքանով փորձել եմ հասկանալ թուրքի հոգեբանությունը, կարծում եմ՝ դեռ իրենք չունեն Հայոց ցեղասպանությունն ընդունելու կամք: Կարծում եմ՝ դեռ պատրաստ չեն: Ինչ վերաբերում է թուրքի հետ բարեկամությանը, ապա ես հաշտ չեմ այդ մտքի հետ. Ինչպե՞ս կարող եմ իմ տատի, պապի գերդաստանին ցեղասպանածի շառավիղների հետ ընկերություն անել»,- ընդգծեց Անի Մանուկյանը:
Առաջ մարդու բարձրության հորիզոնով էինք կշռում քաղաքաշինական և ճարտարապետական արժեքները, իսկ հիմա վերև պետք է նայես։ Մի հին շենք թողնում են, իսկ հետևից գնում են երկնաքերները, որոնք այստեղ են նորություն, իսկ ուրիշ տեղերում արդեն չեն անում, էլ տեղ չկա։ Այսինքն, այնպիսի կառուցապատում է գնում, որ նայում եմ, չեմ հասկանում․ քաղաքի դեմքը աղավաղված է, փոխված։ Քաոսային է, սա ապրելու տեղ չէ։
Եթե ատամի 2/3-ից ավելին քայքայված է լինում, ապա ատամը ենթակա է շապիկավորման։ Ամեն շապիկ ատամի պրոթեզ է, որն ապահովում է ատամի ֆունկցիան ու անատոմիան։ Առանձնացվում է մի քանի տեսակ՝ մետաղական, մետաղ-կերամիկական, մետաղ-պլաստմասսե և լրիվ կերամիկական։ Ամեն մեկն ունի իր առավելությունն ու թերությունը։
ՀՀ ԱՆ Յոլյանի արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, արյունաբան Հայկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ երկաթի ֆիզիոլոգիական կորուստները տեղի են ունենում մեզի, քրտինքի, մաշկի թեփոտվող էպիթելի և կղանքի միջոցով:
«Բլոկադայի ժամանակ ծառայության մեջ էի գտնվում, և այդ ընթացքում քիչ էինք զգում, թե ինչ է կատարվում, որովհետև ուտելիքը հիմնականում ուղարկում էին առաջնագիծ։ Ճիշտ է, սնունդի չափաբաժինը պակասում էր աստիճանաբար, բայց նկատելի չէր դրա բացակայությունը։ Ծառայությունն ավարտելուց հետո նոր քաղաքացիական կյանքի դժվարությունները սկսվեցին։ Չէի հասցնում օգնել հարակից բնակավայրերի մարդկանց, այդ գործով հիմնականում պապիկս էր զբաղվում։ Ես միայն օգնում էի»,- մանրամասնեց Ռուդիկը։
Ինձ դուր է գալիս, իմպրեսիոնիստները բավականին թարմություն մտցրեցին, բայց հետո արվեստը տարբեր ուղղություններով գնաց: Զգացմունքային մարդկանց թվում է, որ սև չանեն՝ կապույտ անեն, մի բան կփոխեն: Երևի աշխարհին վարդագույն ակնոցով են նայում: Կա նման բան:
Նվիրյալներ են, խենթեր: Մեծամասնությունն այդ ժամանակ աշխատում էր նվազագույն աշխատավարձով: Հիմա զուգահեռ մի քանի տեղ են աշխատում՝ վազելով են գալիս, որ հասցնեն: Սակայն էներգիան, էմոցիան չի մնում: Մարդիկ 12 ժամ աշխատում են:
«Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե ուզում ես իմանալ, թե ինչ է կատարվում այդ երկրում, լսիր այդ երկրում հնչող երաժշտությունը: Հիմա մեզանից յուրաքանչյուրը թող մտածի, թե ինչ է լսում: Այսօր մեր երկրում խառնիփնթոր վիճակ է: Ինչո՞ւ համատարած պետք է հնչի այս տարօրինակ ծագման թյուրիմացությունը: Եթե մեր երաժշտությունը ճանաչեինք՝ այս ամոթալի վիճակը չէր լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը:
«Վիրուսներն ունեն 25 ընտանիքներ` իրենց ենթաընտանիքներով, և պարբերաբար բախվելու ենք դրանց՝ համաճարակների միջոցով: Չի բացառվում նոր հարուցիչների ձևավորումը, ինչպես կորոնավիրուսն էր։
Այն ժամանակվա ուսանողները մի քիչ պարփակված էին, ազատությունը սահմանափակ էին օգտագործում, բայց ինձ դուր է գալիս այս ժամանակվա երիտասարդների ուսանողական կյանքը: Ես իրենց հետ երիտասարդացել եմ:
2023 թվականի օգոստոսին Մոսկվայում նոր թատրոն բացվեց՝ «Արկադիա»-ն, որի տնօրեն Արթուր Մխիթարյանն այն համարում է նոր ժամանակների թատրոն։ Իսկ թե ինչո՞վ է առանձնանում թատրոնը, 22-ամյա երիտասարդն ինչպե՞ս է կարողանում ղեկավարել այն, պարզել ենք զրույցի ընթացքում։
20-րդ դարի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող բազմաթիվ արժեքավոր նմուշներ, մի քանի տարի է, որևէ թանգարանում չեն ցուցադրվում։
Պետք է երաժշտական գործիքի տիրապետես կամ լինես երգչախմբի խմբավար։ Կոնսերվատորիան ունի իր նվագախումբը, փորձեր արվում են, երբեմն հնարավորություն է տրվում դիրիժորներին փորձ ձեռք բերել։ Առանց փորձի դիրիժոր դառնալը շատ դժվար է։ Դու պետք է ազդակ տաս, որ երաժիշտը, նվագախմբի անդամը, երգչախումբը դրան հաջորդի։ Պետք է նախորդես երաժշտին, նվագախմբին՝ քո նոր շարժումն ինչ-որ միլիվայրկյան շուտ հաղորդելով։
Պետական պատվեր չի իջեցվում։ Կարծում եմ, դա մոռացված ավանդույթ է, որն աշխատել է ԽՍՀՄ տարիներին։ Օրինակ՝ մեզ պատվիրեին սեկվենավորել կամ անձնագրավորել Վայոց ձորի սորտերը․․․ ինքներս ենք նախաձեռնել։ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող նախագծեր ունեմ, բայց այն միանշանակ զիջում է միջազգային նախագծերի ֆինանսավորմանը, որոնք քեզ ավելի շատ հնարավորություններ են տալիս, այդ թվում՝ իրենց սարքավորումներն օգտագործելը, որն արագացնում է քո աշխատանքի համար պահանջվող ժամանակը, ինչպես նաև շատ ավելի լավ որակի տվյալներ կարելի է գեներացնել։ Բայց Գիտության կոմիտեի ակտիվ աշխատանքն անտեսել ու չողջունել չի կարելի։ Իրենք հիմա էլ առաջարկում են ծրագրեր՝ բավական բարձր ֆինանսավորմամբ։
Ծխող մարդն օրենքով իր առողջության մասին մտածելով՝ հատկապես 50 տարեկանից բարձր տարիքում, 2 տարին մեկ անգամ պետք է հետազոտություն անցնի. դա ցածր դոզավորված համակարգչային շերտագրումն է, որովհետև փոքր գոյացությունը երբեք իր մասին չի ասի: Հիմնականում հիվանդը հազ, խորխի հետ արյուն, հևոց և այլ գանգատներ ունենում է, երբ 3-րդ կամ 4-րդ փուլին է հասնում:
Տարբեր մեխանիզմներով առաջացող հիվանդություններ են: Շագանակագեղձի հիվանդություններն անուղղակի կերպով կարող են նպաստել միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բայց, եթե առկա են միզարձակության խանգարումներ, միզապարկում ունենում ենք մնացորդային մեզ, այդ դեպքում մեզում պարունակվող քաղցկեղածին նյութերը երկարատև շփվելով լորձաթաղանթի հետ՝ կարող են նպաստել միզապարկում քաղցկեղի զարգացմանը՝ անուղղակի ձևով:
«Պարոն, Դուք շատ եք ուշացել՝ դատարանի վճիռ կա, որն ուժի մեջ է մտել։ Ասում են՝ թատրոնը ստեղծագործական գործունեություն չի ծավալել․ ներողություն, բա թատրոնն ինչո՞ւ եք 6 տարի պահել, ինչո՞ւ եք բյուջե բերել։ Ուրեմն՝ խաբել եք Կառավարությանը, վարչապետին։ Թատրոնի պարտքը՝ տույժ-տուգանքները, 6 տարում 35 միլիոնից դարձել է 175 միլիոն։ Իրենց անգործության պատճառով ինչո՞ւ պետք է պետությունն այդքան տույժ-տուգանք վճարի»,- ասաց Գայանե Կարապետյանը։
Հաստ մաշկով մարդկանց մոտ լավացումը բավական երկար է տևում, դրա համար գիշերները «լեյկո»-ներ են ամրացնում, որ պրոցեսն արագացնեն: Հաճախ պետք է լինում հատուկ դեղեր ներարկել: Կախված մաշկի հաստությունից՝ 6 ամսից 5 տարի է պետք, որ տեսնեն վիրահատության վերջնական արդյունքը:
Եթե երգում ես ազգային երգ, բնականաբար, մեծ պատվով պետք է կրես, իսկ ազգային երգը միշտ հնչել է, պետք է հնչի: Միշտ ասել եմ, որ եթե աշխարհում թեկուզև ապրի մեկ հայ, ազգային երգը պարտավոր է հնչել, իսկ այսօր է՛լ ավելի կարևոր է, քանի որ մեր ժողովրդի հայրենասիրական ոգին էլ ավելի պետք է բարձր լինի, որովհետև, եթե նայում ենք պատմությանը, հայրենասիրական երգը, ազգային պարերը պատերազմի դաշտում ուղեկցել են մեր ֆիդայիներին, ոգեշնչել: Ազգային երգը ոգեշնչել է ու պետք է ոգեշնչի թե՛ զինվորին, թե՛ հասարակ մարդկանց: