«Որևէ երկրից պատվաստանյութ ձեռք բերելու գործընթաց այս պահին չի ծավալվում». Ալինա Նիկողոսյան

Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իրենք առաջինն աշխարհում գրանցել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:  Ռուսաստանի ԱՆ Գամալեայի անվան գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ իրենք ոչ թե պատվաստանյութը, այլ այն պատրաստելու տեխնոլոգիան են վաճառելու: 168.am-ը ՀՀ Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե Հայաստանը հայտ ներկայացրե՞լ է պատվաստանյութի ձեռքբերման համար:

«Այս պահին Հայաստանն ընդհանուր առմամբ հետևում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի արտադրած պատվաստանյութի ընթացքին, սակայն այս պահին որևէ համագործակցություն որևէ երկրի հետ չի տանում, մենք զուտ հետևում ենք ընթացքին, հասկանանք, հետո նոր կորոշենք, թե որտեղի՞ց ենք գնումն անում»,- ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ Կառավարության նիստում ասել էր, որ բանակցություններ են վարում մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված «Մոդեռնա» ընկերության հետ: Մեր հարցին, թե շարունակվո՞ւմ են բանակցությունները, Նիկողոսյանն արձագանքեց.

«Բանակցություններ և հետաքրքրություն կա բոլոր երկրների հետ, ովքեր որ սկսել են արտադրել պատվաստանյութ, կամ փորձարկել, սակայն որևէ  երկրից ձեռք բերելու համար այս պահին գործընթաց չի ծավալվում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930