«Արամ Սիմոնյանի հայտնի աթոռը հանրակացարանում է». Գեղամ Գևորգյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  լրագրողներից մեկը ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին հարցրեց, թե որտե՞ղ է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի «հայտնի», «թանկարժեք» աթոռը, որից հրաժարվել էր Գևորգյանը:

«Արամ Սիմոնյանի հայտնի աթոռը ԵՊՀ ռեկտորի աթոռն էր, ինչ-որ աթոռի վրա պետք է նստեր պարոն Սիմոնյանը, նստում էր այդ աթոռի վրա, դրա մեջ որևէ բան չկար, որ մինչև հիմա շարունակում եք ասել: Այդ աթոռն իրեն հարմար էր, իմ կազմվածքին հարմար չէր, ես փոխել եմ այդ աթոռը, բայց էլի վատ աթոռի վրա չեմ նստում: Իր աթոռը ես առաջարկեցի պարոն Սիմոնյանին, պարզվեց, որ ունի դրանից, հիմա, կարծեմ, հանրակացարանում է»,- ասաց Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս