«Համալսարան ցածր միավորներով ընդունվողների քանակը պակասել է. սա դրական է». Գեղամ Գևորգյան

«Անցյալ տարի մենք նախաձեռնեցինք ընդունելության թվերի իրատեսական պլանավորման գործընթաց և վարձերի որոշման գործընթաց». այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը: Նա նշեց, որ ընդունելության թվերի իրատեսական պլանավորման արդյունքում կրճատվել են ցածր միավորներով ընդունվողները:

«Ինձ համար և շատ համալսարանականների համար վիրավորական էր, որ մեկ էլ սեպտեմբերի 1-ին ամբողջ մամուլը գրում է, որ համալսարանում 300, 400, 500 տեղ թափուր է մնացել: Դա իրականում թափուր էր մնում այն պատճառով, որ հայտարարվում էր տեղեր, որոնք նախապես գիտեինք, որ մեկ ա, այդքան դիմորդ չի լինելու: Մենք իջեցրեցինք թվերը, ոչ միայն այնքան, որ պլանը կատարենք, այլ նաև, որ ունենանք համեմատաբար որակյալ ընդունելություն: Համեմատության համար ասեմ, որ անցած տարի ես հաշվել տվեցի 10 և պակաս միավորով ընդունվածների թիվը, և այս տարի: Երկու անգամ պակասել է: Ընդունվողների քանակը պակասել է ցածր միավորով ընդունվողների հաշվին, ինչը համալսարանի համար ես համարում եմ դրական միտում»,- ասաց Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս