«Փոխքաղաքապետի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է». Խաժակյան

Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա Երևանի ավագանու նիստ: Օրակարգն ավագանու անդամներին արդեն հայտնի է: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ օրակարգում է նաև փոխքաղաքապետի հարցը: Հիշեցնենք՝ հուլիսին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից և տեղափոխվել այլ աշխատանքի՝ մասնավոր հատվածում:

«Փոխքաղաքապետի թեկնածուի անունն արդեն մամուլում շրջանառվել էր, նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Չգիտեմ՝ ի՞նչ մասնագիտական ունակություններ ունի: Քաղաքային ոլորտը բավականին բարդ է, ես զարմանում եմ, որ իրենց ներսից, խմբակցության ներսից մարդ չհատկացրին, որովհետև իրենց խմբակցության ներսում կան մարդիկ, ովքեր ավագանու ակտիվ անդամներ են, հարցազրույցներ են տալիս, այսպիսի բաժանում կա, «խոսացող» ավագանու անդամներ և…, նրանց տարան շատ ավելի ցածր պաշտոնների, բայց հանեցին ավագանուց: Ես կպատկերացնեի, որ հաջորդ փոխքաղաքապետը պետք է լինի ավագանու անդամ, որ գոնե ոլորտը երկու տարի է վիզուալ պատկերացնում է, բայց տեսնենք, կանխակալ չմոտենանք»,- ասաց Խաժակյանը:

Հիշեցնենք, որ  ըստ մամուլի փոխքաղաքապետի՝ թեկնածուն  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի 29-ամյա օգնական Սերգեյ Ներսիսյանն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31