Տեղական տուրքերի արտոնություններ բեյրութահայերի համար
Ավագանու որոշմամբ կկիրառվեն արտոնություններ՝ 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Լիբանանի Հանրապետությունից մշտական բնակության նպատակով Երևան ժամանած լիբանանահայերի և բացառապես նրանց հիմնադրմամբ և մասնակցությամբ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 2020 թվականի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի նկատմամբ: Զրոյական դրույքաչափ՝ բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցը կայանելու և հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար սահմանված տեղական վճարների:
Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշված է, որ 2020 թվականի օգոստոսի 4-ին Երևանի քույր քաղաք, հայաշատ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած խոշոր պայթյունը հասցրել է մեծ մարդկային և նյութական կորուստներ։ Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի, քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Արհավիրքից հետո խոցելի վիճակում են հայտնվել նաև բազմաթիվ լիբանանահայեր՝ կորցնելով իրենց տները և ապրուստի միջոցները։