«Դդումները դրեք գետնին». ոստիկաններն արգելեցին ԲՀԿ–ի երիտասարդներին դդումները դնել նախարարության դիմաց
ԲՀԿ երիտասարդներն այսօր ակցիա էին կազմակերպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Նրանք իրենց հետ դդումներ էին բերել։ Ոստիկանները փակեցին երիտասարդների ճանապարհը և թույլ տվեցին նախարարության մոտ հասնել միայն, երբ համաձայնության եկան, որ դդումները չեն տանելու։
«Դդումները դրեք մայթին, որ շարունակենք մեր ակցիան` արդար պահանջով»,- ասաց ցույցի կազմակերպիչը։