
ԱԺ-ի մոտից բերման ենթարկվեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող մի քանի քաղաքացիներ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդում է ներկայացնում: Նույն ընթացքում նույն պահանջով ԱԺ-ի առջև տեղի է ունենում ակցիա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին միացան «Կամք» նախաձեռնության անդամները: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանցից 2-ին բերման ենթարկեցին: