Ամենամեծ կորուստները կրել է Շարմ Էլ Շեյխը, որտեղ աշխատանքը դադարեցրել են 54 հյուրանոցներ, եւս 35-ը փակվել են Մարսա Ալամում, 34-ը՝ Հուրգադում: Նշվում է, որ այս պահին Կարմիր ծովի ոչ մի առողջարանում լրիվ կարողությամբ աշխատող հյուրանոցներ չեն մնացել:
Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ մեծ է ստամոքսի, լյարդի լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների, վահանաձեւ գեղձի քաղցկեղի, ինչպես նաեւ մենինգիոմայի (գլխուղեղի ուռուցքի) եւ միելոմայի առաջացման վտանգը:
Անկասկած, ծնկները մարդու մարմնի ամենաբարդ հոդերն են: Իրականում այս հոդերն ապահովում են մարմնի ճիշտ կեցվածքն ու ոտքերի շարժունակությունը, որը ներառում է քայլքը, կանգնելը, վազելը, ցատկելը և այլն:
Արդյոք մենք՝ որպես անհատներ ու որպես հասարակություն, գտե՞լ ենք հարցի պատասխանը՝ ո՞րն է մեր ազգային ինքնությունը. Մասիս սարի, Գառնիի լավաշի ու Արագածի խաշի հետ իդենտիֆիկացվելուց և Խորենացու ու Կոմիտասի և Չարենցի հետ չիդենտիֆիկացվելուց բացի, բնականաբար։
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, խոստացել է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ կարեւոր նյութեր հրապարակել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի վերաբերյալ:
Սինգապուրը դարձել է առաջին քաղաքը, որտեղ կգործարկվեն առանց վարորդի աշխատող տաքսիները: Այսօր արդեն տաքսիների առաջին խմբաքանակը սկսել է իր երթևեկը: Երթևեկությունն իրականացվելու է Renault Zoes և Mitsubishi i-MiEV ավտոմատացված ավտոմեքենաներով:
Հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ինստիգեյթը», հատուկ կայք է պատրաստել
«Մեր նպատակն է ոչ թե Երեւան այցելող զբոսաշրջիկների հոսքը շրջաններ տեղափոխել, այլ Հայաստան նոր զբոսաշրջիկներ բերել, որոնք հիմնական ժամանակն անց են կացնելու ոչ թե Երեւանում այլ՝ մայրաքաղաքից դուրս՝ ծանոթանալով հայկական ժողովրդական մշակութային ժառանգությանը», – պատմում է Ֆաննոնը:
ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգում շուրջ 20 մարդ է տուժել երեք պտտահողմերի հետեւանքով: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Արտակարգ պատահարի ականատեսները հրապարակել են տարերքի հարվածի ավերիչ հետեւանքների տեսագրությունը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետին…
Google, Facebook եւ Twitter ընկերությունները պայքար չեն մղում այն քարոզչության դեմ, որն ահաբեկիչները տարածում են իրենց ինտերնետ-ծառայություններում: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներքին գործերի կոմիտեի զեկույցում:
Կողմերն արդեն պայմանավորվել են համագործակցության շուրջ, որը կսկսվի 2016թ. սեպտեմբերից: Ինչպես հաղորդում է Marca-ն, Ռոնալդոն կլինի Պերեսի խորհրդականը: Առաջին անգամ այս միտքը Ֆլորենտինոյի մոտ հղացել է 2014թ. աշխարհի առաջնությունում բրազիլացու հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության ներկայացրած նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է վերացնել ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով հայտնելու պահանջն ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Սեյսմիկ պահպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 18-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
«Գեվտիգ» ՍՊԸ-ն համաձայնություն էր տվել իրականացնելու աշխատանքները՝ հետագայում պայմանագրային ձևակերպումներ տալու պայմանով։
Ասթման շնչուղիների քրոնիկ հիվանդություն է, որը խնդիրներ է առաջացնում շնչառության հետ: Ասթման կարող է առաջանալ և՛ մեծերի, և՛ փոքրերի մոտ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը մտադիր է կարիերան շարունակել MLS-ում:
Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհվել հարյուրավոր մարդիկ: Ամբողջովին կամ մասնակիորեն ավերվել են երկրի կենտրոնական շրջանների մի քանի քաղաքներ:
Մյանմայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ին տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժն ավերել կամ լրջորեն վնասել է 190 հին բուդդայական պագոդաներ, որոնք ճարտարապետության հուշարձաններ են:
Ակնկալվում է ՀՀ ողջ տարածքում ունենալ օրենսդրության զարգացման գործառույթ իրականացնող համապարփակ ծառայություններ մատուցող ազգային կենտրոն:
36-ամյա հարձակվողը հավաքականի կազմում վերջին խաղը կխաղա Օմանի թիմի դեմ՝ օգոստոսի 31-ին, Դուբլինում: Այս մասին հաղորդել է Daily Mail պարբերականը:
Էջմիածին-Արմավիր ճանապարհին թմրաորջ է հայտնաբերվել: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Գյումրի» մասնաճյուղը գրանցվել է որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԿՈՒՄԱՅՐԻ» մասնաճյուղ
«Բազմաթիվ անհեթեթ հայտարարություններ են արվում: ԵԱՏՄ-ին միանալու համար Թուրքիան պետք է դուրս գա Եվրամիության մաքսային միությունից, երկիրը պետք է հետ կանգնի դեպի Եվրամիություն իր ուղուց: Այստեղ բազմաթիվ այլ հարցեր կան, դրա համար նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանելն անիմաստ է, հայտարարություն է արվում, որի տակ հող չկա»,- այսօր լրագրողների հետ զրուցում ասաց Շավարշ Քոչարյանը:
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ ռաունդի պատասխան խաղերում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ստյաուային» (1:0), «Ռոստովը» ջախջախեց «Այաքսին» (4:1):
Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 71-ամյա Ալֆրեդ Հովհաննիսյանի անհետ կորելու դեպքի առթիվ, և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ռումինիայի գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման նախարար Ակիմ Իրիմեսկուն և քուվեյթցի նրա գործընկեր Ալի Սալեհ ալ-Օմայրը ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ են հայտնվել Ռումինիայի հարավ-արևելքում, տեղեկացնում է TASS-ը` հղում կատարելով Ռումինիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Ռուսական Life-ը որոնել է հայազգի գործարար Արամ Պետրոսյանի սիրուհուն` Մերձմոսկվայի բնակիչ Օքսանային, որը հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, թե կատարվածը իրեն ավելի շատ հիշեցնում է պարտքերից խուսափելու պլանավորված ակցիա: