Հաղթահարեք ասթմայի նոպաները՝ բնական հյութի միջոցով
Ասթման շնչուղիների քրոնիկ հիվանդություն է, որը խնդիրներ է առաջացնում շնչառության հետ: Ասթման կարող է առաջանալ և՛ մեծերի, և՛ փոքրերի մոտ:
Եթե բախվել եք նմանատիպ խնդրի, ապա միշտ ուշադրություն դարձրեք ինչպես՝ դեղագիտական, այնպես էլ՝ բնական միջոցներին, որոնք կարող են օգնել բուժել այս առողջական խնդիրը:
Ձեզ ենք առաջարկում տնական բաղադրիչներից պատրաստված ըմպելիք, որը կօգնի հաղթահարել ասթմայի նոպաները: Ձեզ միայն անհրաժեշտ է պատրաստել այս տնական ըմպելիքը, որը ոչ միայն կբուժի, այլև՝ վիտամիններով կսնուցի օրգանիզմը:
Բաղադրություն
- 1 կիտրոն
- 500 մլ մաքուր ջուր
- Մի փոքր կտոր կոճապղպեղ
Կիտրոնը կտրատեք, լցրեք մաքուր ջրի մեջ և ավելացրեք մի փոքր քերած կոճապղպեղ: Կարող եք նաև վարունգի, արքայախնձորի, խնձորի, նարնջի կտորներ, ինչպես նաև՝ բնական մեղր ավելացնել, որոնք կհարստացնեն այս համեղ թեյի համը:
Կարող եք ամեն օր փոփոխել այս ըմպելիքի համը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: