
Ռոնալդոն «Ռեալում» դարձավ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը

Լեգենդար բրազիլացին վերադարձավ Մադրիդ:
Կողմերն արդեն պայմանավորվել են համագործակցության շուրջ, որը կսկսվի 2016թ. սեպտեմբերից: Ինչպես հաղորդում է Marca-ն, Ռոնալդոն կլինի Պերեսի խորհրդականը: Առաջին անգամ այս միտքը Ֆլորենտինոյի մոտ հղացել է 2014թ. աշխարհի առաջնությունում բրազիլացու հետ հանդիպման ժամանակ:
Ռոնալդոն «Ռեալի» կազմում խաղացել է 2002-2007թթ.:
Մադրիդցիների կազմում Ռոնալդոն անցկացրել է 177 խաղ և դարձել 103 գոլի հեղինակ:
Ռոնալդոն հաղթել է 2 Աշխարհի առաջնություն (1994 և 2002):
Պատրաստեց Անի Գաբուզյանը