
Լավացրեք ծնկների վիճակը՝ տնական հյութի միջոցով

Անկասկած, ծնկները մարդու մարմնի ամենաբարդ հոդերն են: Իրականում այս հոդերն ապահովում են մարմնի ճիշտ կեցվածքն ու ոտքերի շարժունակությունը, որը ներառում է քայլքը, կանգնելը, վազելը, ցատկելը և այլն:
Այնուամենայնիվ, տարիքի հետ հոդերի շարժունակությունը նվազում է, ինչն էլ հանգեցնում է ծնկների վնասվածքների:
Ծնկների և հոդերի ցավն առաջանում է հիմնականում 50 տարեկանից հետո:
Healthyfoodteam կայքն առաջարկում է բնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել ծնկների և հոդերի ցավերից:
Այս հյութի բաղադրության մեջ են մտնում հակաբորբոքային բաղադրիչներ, այն հարուստ է մագնեզիումով, սիլիկոնով, վիտամին C-ով և բրոմելանով, որոնք ամրացնում են ջիլերը:
Բաղադրիչներ
- 2 բաժակ կտրատած արքայախնձոր
- 1 բաժակ նարնջի հյութ
- 1 բաժակ վարսակի փաթիլներ
- 1 բաժակ ջուր
- Դարչինի 1 ձողիկ
- Մեղր
- 1 բաժակ նուշ
Վարսակը եփեք մի քանի րոպե, ապա հանեք կրակից և թողեք սառչի: Արքայախնձորը, վարսակը, նարնջի հյութը, նուշը, դարչինն ու մեղրը խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ավելացրեք մի փոքր ջուր և սառույցի կտորներ:
Կանոնավոր խմեք այս հյութը և կլավացնեք ծնկների և հոդերի վիճակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը