
Կառավարությունը Երևանի քաղաքապետին առաջարկում է 4.5 մլն դոլարն ուղղել փողոցների նորոգմանն ու լուսավորության ցանցին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետին՝ «Տանգո» ՓԲԸ-ի կողմից Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա՝ 4,886,296.6 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը ( բայց ոչ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամը) ստանալուց հետո ուղղել Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը:
Միաժամանակ նախատեսվում է ՀՀ պետական բյուջեում համապատասխան հոդվածներով նախատեսված նույնքան գումարներն ուղղել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ: