Բաժիններ՝

Ինչ անուններով են կոչվելու ԲՏԱ բանկի՝ Հայէկոնոմբանկին անցած մասնաճյուղերը

Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, Կենտրոնական բանկի նախագահի օգոստոսի 24-ի որոշումով.

ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Գյումրի» մասնաճյուղը գրանցվել է որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԿՈՒՄԱՅՐԻ» մասնաճյուղ,

«ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Զեյթուն» մասնաճյուղը՝ որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» մասնաճյուղ,

«ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Կենտրոն» մասնաճյուղը՝ որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ՍԱՅԱԹ ՆՈՎԱ» մասնաճյուղ,

«ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Տաշիր» մասնաճյուղը՝ որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «Տաշիր» մասնաճյուղ,

«ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղը՝ որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԿՈՄԻՏԱՍ» մասնաճյուղ,

ԿԲ-ն գրանցել է նաև «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ՍԱԽԱՐԱՈՎ» մասնաճյուղը:

Հիշեցնենք, որ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի կողմից «ԲՏԱ Բանկը» իրեն միավորելու գործընթացը երեկ փաստացի ավարտուն տեսք ստացավ։ Կենտրոնական բանկի խորհուրդը 24.08.2016թ. ուժը կորցրած ճանաչեց «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան՝ տեղեկացնելով, որ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը գործելու են որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս