Բաժիններ՝

Շվայնշտայգերը ցանկանում է շարունակել կարիերան MLS-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը մտադիր է կարիերան շարունակել MLS-ում:

Կիսապաշտպանը չի մտնում մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի պլանների մեջ, և ակումբը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկություններ է ստացել այլ եվրոպական թիմերից, սակայն Շվայնշտայգերը մերժել է բոլոր տարբերակները:

Սակայն MLS-ում պատուհանն արդեն փակ է: Լիգայի ակումբներից որևէ մեկը տեղափոխվելու համար Շվայնշտայգերը պետք է դառնա ազատ գործակալ, ինչի համար նրան անհրաժեշտ է չեղարկել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Պայմանագիրը չեղարկելու հնարավոր պայմանները մնում են անհայտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031