«ԱՄՆ-ի քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություն է լինելու, ներկայիս քաղաքականությունից տարբերվող արտաքին քաղաքականություն է որդեգրվելու: Ադրբեջանի կառավարությունը պետք է դա հասկանա»,- նշել է ԱՄՆ-ում նախկին դեսպան Կոզլարիչը:
Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցելու բանակցությունների հերթական ռաունդը տեղի կունենա 2017 թվականի կեսից ոչ վաղ: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
ԱՄՆ-ը մտադրություն չունի պաշտպանել թուրք իսլամիստ Ֆեթուլլահ Գյուլենին, իսկ ամերիկացի փաստաբանները նյութեր են հավաքում դատարանի համար` հարցման շրջանակում նրա արտահանձնման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, հայտնում է yenisafak.com-ը:
ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը վերաորակվել է եւ առեւանգումից դարձել խուլիգանություն: Պատգամավորը մեզ հետ զրույցում այդ քայլը պայմանավորեց ԼՂՀ-ում հայտարարված համաներումով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսը ռեկորդ է սահմանել Մոսկվայում տեղացած տեղումների քանակով ողջ հիդրոօթեևութաբանական դիտումների պատմության մեջ, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով եղանակի «Ֆոբոս» կենտրոնի մասնագետներին:
«Մենք ուրիշ զրույց ենք արել, ինքն ուրիշ բան է ներկայացնում: Այդպես չի կարող լինել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասել է «Բերձոր» ժողգործիքների անսամբլի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Սուջոյանը՝ անդրադառնալով Զարուհի Հակոբյանի հայտարարությանը:
Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 2-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանի 5-րդ շենքի 23 բնակարանի բնակիչ, 1993 թվականին ծնված Անդրանիկ Սուքիասյանը, որը օգոստոսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:
«Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, թե չի պատրաստվել որևէ մեկին սպանել, այլ միայն ցանկացել է իր գործողություններով խնդրի (սնանկության) նկատմամբ ուշադրություն հրավիրել»,- հայտնել են քննչական վարչությունից:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 7-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 28LՏ026 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնվ. 1984թ.) բախվել է քանդած կամրջի բետոնե հենասյուներին, ինչի հետևանքով ուղևորներ` Մ. Հ.-ը (ծնվ.1987թ), Գ. (ծնվ.1991թ.) և Լ. (ծնվ.2009թ.) Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մասիսի» ԲԿ:
Գործարար Արամ Պետրոսյանը, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, 4 մարդու էր պատանդ վերցրել, տեսաուղերձ է ձայնագրել` ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հրապարակել է YouTube-ում:
Նիգերիայում, որտեղ շարունակվում է կառավարական ուժերի եւ «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների դիմակայությունը, պարենային օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը մարտ ամսից ավելացել է կրկնակի եւ հասել 4,5 միլիոնի:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց:
Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 13 մարդ, այդ թվում` 7 ուսանող, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Վերջին տեղեկությունների համաձայն` կենտրոնական Իտալիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 247-ի: Երկրի իշխանությունները հայտնում են նաև 368 վիրավորների մասին, հայտնում է Guardian-ը:
Թրամփը դրական է պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե ինքը կարող է արդյոք նախագահ ընտրվելու դեպքում մեղմացնել գործող միգրացիոն օրենքները եւ թույլ տալ երկրում մնալ այն անօրինական միգրանտներին, որոնք երկրում ապրում են արդեն երկար ժամանակ, ունեն ընտանիքներ եւ դաստիարակում են երեխաների:
Աշխարհի առաջատար բանկերը՝ UBS-ն, Deutsche Bank-ը, Santander-ը, BNY Mellon-ը, հայտարարել են նոր թվային արժույթ ստեղծելու մտադրության մասին: Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հայաստանի կանայք աշխատունակ տարիքի անձանց 55%-ն են կազմում
Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ է այցելել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագլուխ Էդուարդու Պաեսը:
ՀՀ կառավարության որոշմամբ Կառավարական N 2 մասնաշենքի վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի Երևանի բարեկարգմանը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա՝ օգոստոսի 25-ի նիստի օրակարգում:
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը բացահայտել է, թե ինչու է միշտ խաղում երկարաթև մարզահագուստով:
Մադրիդյան ակումբի մասին ֆիլմում կնկարահանվեն մի շարք ֆուտբոլային աստղեր: Գլխավոր դերի հիմնական հավակնորդն է երգիչ Ջասթին Բիբերը: Վերջինս կմարմնավորի երիտասարդ ֆուտբոլիստի, ով ակումբի կազմում հասնում է հսկայական հաջողությունների:
Տոկիոյի Օլիմպիադայի կազմակերպիչները հավաքում են թանկարժեք մետաղ՝ դեն նետված էլեկտրոնիկայից:
Ամերիկացի գիտնականները ներկայացրել են մարտկոցներ, որոնք օգտագործելուց հետո կարելի է ուտել. մարդու օրգանիզմը կարող է մարսել դրանք: Հետազոտությունը ներկայացված է ԱՄՆ-ի Քիմիական ընկերության 252-րդ ազգային խորհրդակցությունում եւ ցուցահանդեսում:
Նա ներկայացնելու է մակնիշի արտադրանքը եւ կմասնակցի My Burberry Black-ի նոր բույրի առաջմղման համար կազմակերպվող նոր գովազգային արշավին: Դերասանուհին ինքը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել ֆիրմայի հետ սկսած համագործակցությունը: Burberry-ն Մեծ Բրիտանիայի ամենահին բրենդներից մեկն է, որը մասնագիտանում է հագուստի, աքսեսուարների եւ լյուքս դասի պարֆյումերիայի արտադրության բնագավառում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Սնկային հիվանդությունների և դերմատիտի բուժումը՝ տանձի միջոցով- 1 բաժակ տանձենու երիտասարդ և չոր տերևների վրա 0.5 լ եռացրած ջուր լցրեք, եփեք ցածր կրակի վրա 2-3 րոպե, թողեք սառչի և ստացված խառնուրդից թրջոցներ դրեք վնասված հատվածներին:
Լավ կամ վատ պետություն ունենալու, ընդհանրապես պետություն ունենալու և չունենալու երկընտրանքի հարթությունում հերոսությունը միայն ու ամենևին քծնողների կողմից հերոսացվելը չէ ու մարտի դաշտում թուրքի լամուկ սատկացնելը չէ, ու դրա մասին ֆիլմեր նկարելն ու ցուցադրելը չէ։
Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն արդեն այս հինգշաբթի կհամալրի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմը:
«Այսպես թե այնպես, բանտում ամեն ինչ արվում է փողով: Այժմ փող է դարձել ապուրը: Տխուր է, բայց դա այդպես է»,- ասել է բանտարկյալներից մեկը: