Ճապոնիայի Casio ընկերությունը ներկայացրել է նոր մոդելի Baby-G BA-110 ժամացույցը: Այն ստեղծված է G-Shock GA110 ժամացույցի տեսքով, բայց ավելի հանգիստ կատարմամբ:
Ըստ հետազոտողների՝ լոբին օգնում է մարդկանց կարգավորել քաշը՝ սննդակարգից հանելով միսը: Սննդի մասնագետները 28 անձանց խնդրել են լանչի ժամին ուտել «մսային ռուլետ»: Սակայն մի խումբը կերել է իրական մսից պատրաստված ռուլետ, իսկ մյուս խումբը՝ ռուլետ՝ լոբուց:
Ստարտափի համահիմնադիր Մինաս Քեշիշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստարտափն այժմ գործում է միայն Երևանում, սակայն հետագայում ընդլայնվելու է դրա աշխարհագրությունը: Սկզբնական շրջանում հավելվածը կտարածվի Հայաստանի այլ քաղաքներում, այնուհետև կգործարկվի միջազգային հարթակում՝ Վրաստանում, Իսրայելում, Ռուսաստանում և այլն:
Կոկոսի յուղը համարվում է ատամների սպիտակեցման լավագույն միջոցներից: Այն օգտակար է ոչ միայն բերանի խոռոչի, այլև ամբողջ օրգանիզմի համար: Կոկոսի յուղն ունի հակաբակտերիալ ազդեցություն, որի շնորհիվ էլ ամրացնում է ատամի էմալը, մաքրում կարիեսն ու լավացնում լնդերի վիճակը: Բացի այդ, այս յուղը ձեզ հաղորդում է թարմ շնչառություն:
Երկերեսանիության ու երկսայրության օրինակները չափազանց շատ են ու ամենուր են։ Հայաստանում կյանքը երկերեսանիությունն է, երկերեսանիությունը՝ կյանք։ Առանձնակի երկերեսանիությունը՝ գերառանձնակի կյանք։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր մերժում են երկերեսանիությունը որպես ապրելու ալգորիթմ ընդունելու կանոնը, կյանքը ոչ միայն անգամ երկսայր չէ, այլև ունի մի սայր, որը ծակում է բոլոր հնարավոր կողմերից։
«Գինեսի ռեկորդների գրքի» առաջին հրապարակման 61 տարին լրանում է օգոստոսի 27-ին: Այն առաջին անգամ լույս է տեսել Մեծ Բրիտանիայում 1955 թվականին: Գիրքը տարեկան հրատարակվում է ավելի քան 80 միլիոն օրինակով 40 լեզվով աշխարհի ավելի քան 100 երկրներում:
«Արդյոք կարո՞ղ է Ռոնդա Ռոուզիի վերադարձը ֆինանսական տեսակետից ստվեր գցել Մակգրեգորի և Դիասի մենամարտի վրա: Այո: Կարծում եմ՝ նրա վերադարձը կդառնա ամենաեկամտաբեր իրադարձությունը մեր պատմության մեջ»:
«Պատերազմի առաջին օրվանից` ապրիլի 2-ի լույսը, որ բացվեց, զորամասից դուրս ենք եկել, գնացել ենք առաջնագիծ ականապատման աշխատանքներ կատարելու: Առաջին տպավորություններն այնպիսին էին, որ սովորական բան է, ասում էինք` հեսա կդադարի, էն էլ չորս-հինգ օր տևեց` չհաշված վերջնական հրադադարը, որից հետո կրկին կրակում էին»,- վերհիշում է 19-ամյա Նորայր Զախարյանը:
2016 թվականի հուլիսի ՀՆԱ-ն 0.7%-ով քիչ է եղել նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից
Խոսքը Paisley Park անվանումը կրող կալվածքի մասին է, որը ներառում է առանձնատունը, որտեղ ապրել է կատարողը, ձայնագրման ստուդիան եւ դրան հարակից տարածքները: Շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով համալիրը գտնվում է Փրինսի հայրենի քաղաքում՝ Շանհասենում, որը հեռու չէ Մինեապոլիսից (Մինեսոտայի նահանգ):
ICE HOUSE -ի սեփականատեր Արման Հովսեփյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը
«Միակ երեւույթը, որ ընդհանրապես ինձ դուր չի եկել, ծանր երթեւեկությունն է Երեւանում: Կարծում եմ` Հայաստանը եւ Նորվեգիան մեկ ընդհանուր հատկություն ունեն. երկու երկրներում էլ հավատում ե ն, որ ապագան երեխաների ձեռքերում է: Մենք պարզապես պետք է խրախուսենք նրանց, որպեսզի նրանք դառնան ընկերներ սահմաններից դուրս»,-եզրափակեց Հալֆդեն Թանջենը:
Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43 մլրդ դրամ
Ռումինական ակումբը, որը 2-րդ տարին անընդմեջ հաղթեց «Վեսթ Հեմին» և դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ, սարսափելի վիճակում է: Ակումբի սեփականատերը՝ միլիարդատեր Իոան Նիկուլայեն, նստած է բանտում՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական արշավը ապօրինի ֆինանսավորելու համար: Գլխավոր մարզիչ Մարիուս Սումուդիկան մարտի 1-ից հեռացվել է աշխատանքից՝ խաղադրույքներ կատարելու համար:
2012-2015թթ. ամենից շատ ավելացել է կաթի և մածունի սպառումը
Տարիքի հետ միասին՝ մաշկը կորցնում է իր էլաստիկությունն ու ինքնավերականգնվելու հատկությունները: Մեր օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է արտազատում, իսկ կոլագենն ապահովում է մաշկի երիտասարդությունն ու ձգությունը:
Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 45-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Շատվան գյուղի բնակիչ, 1941 թ. ծնված Վլադիմիր Գրիգորյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Սպառողական ծախսերը մեծ մասը բաժին է ընկնում սննդամթերքին
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի, 1967 թ. ծնված Վալերի Յ.-ին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը օգոստոսի 29-ին պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան:
Օգոստոսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.
Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդբնակ շրջաններում զինված ուժերի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների միջեւ մարտերը շարունակվում են:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարքի խոցման մասին տարծված տեղեկությունները:
«Կոնվերս Բանկի» գործադիր տնօրենի, վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Արթուր Հակոբյանը։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի մասին նրա կնոջ` Անահիտ Թարխանյանի հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել:
Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը թեև դժվարությամբ, բայց կարողանում է քայլել: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Պավել Մանուկյանի դուստր Ասպրամ Մանուկյանից:
Միջազգային վարկանիշյաին Fitch գործակալությունը տեղական եւ արտասահմանայն արժույթով դեֆոլտի էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը (IDR) հաստատել է BB+ մակարդակի, վարկանիշի կանխատեսումը` «բացասական» մակարդակի: Fitch-ը նաեւ հաստատել է արտարժույթով արժեթղթերի վարկանիշը BB+ մակարդակի: Դրա հետ մեկտեղ տեղական եւ արտասահմանյան արժույթով Ադրբեջանի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է B+ մակարդակի:
Ավստրիայի վարչապետ Քրիստիան Կերնը քննադատել է Թուրքիայի հարցով Եվրամիության եւ անձամբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի դիրքորոշումը` առաջարկելով դադարեցնել ԵՄ մտնելու մասին այդ երկրի հետ բանակցությունները եւ զբաղվել համագործակցության այլ ձեւերի որոնումով:
Իտալիայում անցկացվում են երկրաշարժի զոհերի հուղարկավորությունները, որոնց ներկա են գտնվել երկրի նախագահն ու վարչապետը:
Ջոն Քերին էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Սիրիայի միասնականությանը, եւ դեմ սիրիական քրդերի անկախության ձգտմանը: