Այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ ԳԱԼԱ ՀԸ և ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համահիմնադիր, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հանդիպումը:
Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին առավելապես հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն` օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլին մասնակցելու համար Բելառուսի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավ որած պատվիրակությունը:
Թուրքիան կարող է Սիրիա մտցնել տանկային երրորդ շարասյունը, եթե Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական (YPG) եւ «Դեմոկրատական միության» (PYD) ջոկատները չլքեն Եփրատի արեւմտայան ափին գտնվող Մանբիջ քաղաքը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Հարություն Հ.-ն:
31-րդ ամառային օլիմպիական խաղերի հայ մրցանակիրները ժամանել են Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում հայ օլիմպիականներին դիմավորել են մեծ շուքով: Հաղթական ավտոբուսով մայրաքաղաքի փողոցներով շրջելուց հետո գյումրեցի օլիմպիականները` Արթուր Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը, վերադարձել են Գյումրի` արժանանալով չեմպիոններին արժանի ընդունելության: Չնայած ուշ ժամին` կենտրոնական հրապարակը բազմամարդ էր:
Իտալիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն աճել է` հասնելով 284-ի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Իտալիայում համազգային սուգ է հայտարարվել:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ թիմից հեռանալու մասին:
Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին: Առաջին անգամ այս երկու քաղաքներում ընտրություններն անցկացվելու են նոր ընտրակարգով. համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ, իսկ քաղաքապետերն ընտրվելու են ավագանու կողմից:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27-ին շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, դիրիժոր և դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:
Պարզվել է, որ «Mitsubishi Montero» մակնիշի 82 PQ 002 պ/հ (վարորդ Տ. Գ., ծնված 1976 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 2 մ):
Թուրքիայում ձերբակալվել են երեք նախկին դեսպանների, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ: Անկարան հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող թուրք չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա համակիրներին:
Դժվար է պատկերացնել, որ այսօր երեք խոշոր արտադրություն ունեցող Մառլենկայի առաջին տորթերը պատրաստվել էին բնակարանային պայմաններում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, հաջողության գաղտնիքն ավանդական հայկական բաղադրամասերի, բնական նյութերի եւ աշխատասիրության մեջ է:
«Ես շնորհակալ եմ բոլորին: Հուզված եմ: Ես զգում եմ անսահման սեր իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավն ու ամենահաճելին է: Այս ամենն անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս: Այն ամենից հետո, ինչ ես տեսա այստեղ եւ ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,- այս մասին Միհրան Հարությունյանը հայտարարել է Հանրապետության հրապարակում, որտեղ հավաքվել էին բազմաթիվ երկրպագուներ դիմավորելու փոխչեմպիոնին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 25-ին` ժամը 10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերջինս հայտնաբերվել է Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/6 շենքի մոտ և ներկայացվել քննչական բաժին: Կատարվում է քննություն:
Ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը:
Մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնից ազատված Մնացական Մարուքյանը նոր պաշտոն է ստացել: Մեր տեղեկություններով` նա նշանակվել է «Հայբիզնեսբանկի» կառավարչի խորհրդական: «Հայբիզնեսբանկից» հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ նշանակումը եղել է օգոստոսի 16-ին:
«Շնորհակալ ենք, որ այս ժամին չեք քնել ու մնացել եք, որ դիմավորեքք: Իսկապես մենք ձեզանով ենք ուժեղ, եթե դուք չլինեք, մենք այսպիսի հաջողությունների չենք հասնի»,- հավելեց Գոռ Մինասյանը:
Երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ:
Խոսքը երեքսենյականոց բնակարանի մասին է, ուր այցելել ու այդ առիթով նրան շնորհավորել են ընկերները։ Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Արթուր Սարգսյանի եղբորից՝ Արսեն Սարգսյանից։
Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանի մեկնարկային խաղում «Բավարիան» իր դաշտում ջախջախեց «Վերդերին» 6:0 հաշվով:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով: ՌԴ նախագահի հրամանագրի մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարար պարգևատրվում է. «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար»:
Խաղի 5-րդ րոպեին հյուրերի հարձակվող Շկելզեն Հաշին բացեց հաշիվը: Պատասխան գնդակը 39-րդ րոպեին խփեց «Ռեալի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ընդմիջումից հետո հայ ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց՝ խփելով, ինչպես պարզվեց. վճռական գոլը:
Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց, այդ թվում` 30 կրակոց ՈՒՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:
«Ելույթն ուղիղ եթերով հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը: «Ես համամիտ եմ, որ Բրատիսլավան հանձնարարություն-գագաթնաժողով է, դա գագաթնաժողով չէ, որը որոշում է ընդունելու, դա աշխատանքի սկիզբն է… ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ոչ թե ինչ-որ իրադարձություն է, այլ խորը կտրվածք Եվրամիության ինտեգրացման պատմության մեջ: Ուստի կարեւոր է գտնել այդ խորը կտրվածքի հանգամանալի պատասխանը»,- ասել է Մերկելը:
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը մասնակցում է Գլենդեյլի միջազգային կինոփառատոնին: «Թևանիկ»-ն առաջադրված է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հերթական անգամ փոխել է իր դիրքորոշումն անօրինական միգրանտների նկատմամբ, հայտարարելով, որ ընտրություններում հաղթելու դեպքում ինքը չի դիտարկի Միացյալ Նահանգներում բնակվող այն օտարերկրացիներին օրինական կարգավիճակ տրամադրելու հարցը, որոնք ի սկզբանե երկիր են եկել անօրինական ճանապարհով:
Տրանսֆերտների կշիռը փոքրանում է
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, նոր համազգային հարցման արդյունքների համաձայն, ժողովրդականության ցուցանիշով իր հանրապետական մրցակցին՝ Դոնալդ Թրամփին, գերազանցում է յոթ տոկոսային կետով:
Այս պահին Գյումրու կենտրոնական՝ «Վարդանանց» հրապարակում բեմի տեղադրման աշխատանքներն են իրականացվում: