
Ռոբի Քինը ավարտեց կարիերան Իռլանդիայի հավաքականում

Իռլանդիայի կազմում հիմա ուրիշները գոլեր կխփեն:
36-ամյա հարձակվողը հավաքականի կազմում վերջին խաղը կխաղա Օմանի թիմի դեմ՝ օգոստոսի 31-ին, Դուբլինում: Այս մասին հաղորդել է Daily Mail պարբերականը:
«Դա հիասքանչ ճանապարհորդություն էր ինձ համար: Խաղալ 18 տարի Իռլանդիայի ազգային թիմի կազմում այն ժամանակից ի վեր, երբ ես 1998 թվականին իմ առաջին միջազգային հանդիպումն անցկացրի: Ինձ համար, ինչպես նաև իմ ամբողջ ընտանիքի համար մեծ պատիվ էր վերջին 10 տարիներին դաշտ դուրս գալ ավագի թևկապով»,- ասել է Քինը:
Ազգային հավաքականի կազմում իռլանդացին անցկացրել է 145 խաղ և խփել 57 գոլ, ինչը ռեկորդային արդյունք է իռլանդական թիմի պատմության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը