
Կստեղծվի «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ

Կառավարությունն ընդունել է «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, որոշման նպատակն է հիմնադրամի ստեղծմամբ օրենսդրության մշակման և մշտադիտարկման ոլորտում միասնական մոտեցման ապահովումը, օրենսդրության վերանայման արդյունքում դրանց կրճատմանը, հստակեցմանն ու պարզեցմանն ուղղված աշխատանքների և ծրագրերի իրականացման ապահովումը և այլն:
Արդյունքում ակնկալվում է ՀՀ ողջ տարածքում ունենալ օրենսդրության զարգացման գործառույթ իրականացնող համապարփակ ծառայություններ մատուցող ազգային կենտրոն:
Որպես հեռահար ռազմավարական նպատակ՝ նախատեսվում է կենտրոնի ստեղծմամբ նվազեցնել հետագայում գերատեսչությունների կողմից մշակվող օրենքների և օրենսգրքերի քանակը: Հիմնադրամը ստեղծվելու է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: