«Ինձ մտահոգում է Վարդան Օսկանյանի հետ տեղի ունեցածը, բայց մենք պետք է հասկանանք, որ կա պետականություն և պետք է համբերություն ունենանք` տեսնենք, թե ինչպես է այդ հարցը կարգավորվում իրավական հարթությունում»,- հայտարարեց Ա. Աբրահամյանը:
Մինչև տարեվերջ Հանրապետական կուսակցությունը կհրավիրի արտահերթ ժողով կամ համագումար, որտեղ կհայտարարի Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի` փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին պաշտոնական առաջադրման մասին: News.am-ի փոխանցմամբ` այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ՀՀԿ գոծադիր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շոու-բիզնեսի ներկայացուցիչ` երգիչ և դերասան Միհրան Ծառուկյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահլովակը: Երաժշտությունը` Էդգար Ալեքսանյանինը և Գրիգոր Կյոկչյանինն է, խոսքերը` Գ. Կյոկչյանինը, տեսահոլովակի հեղինակն է Արտյոմ Աբովյանը:
Համոն հրաշալի հայր է, խելագարվում է Էլմիի համար, չափից շատ է սիրում: Մեր հարաբերությունների մեջ գրեթե ոչինչ չփոխվեց, ուղղակի ավելացավ պատասխանատվության զգացումը: Բացի այդ, սերն ամբողջացավ, լիարժեք դարձավ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի փայլուն տաղանդի և դիվանագիտական հմտության շնորհիվ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Բութանի հետ: Մի երկրի հետ, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի նույնիսկ Ռուսաստանը: Թե Բութանի թագավորությունն իրենից ինչ է ներկայացնում` դժվար է ասել. պարզ է մի բան, որ այդ թագավորության գոյության մասին մենք այդպես էլ չէինք իմանա, եթե Էդվարդ Նալբանդյանը գլխի չընկներ, որ կարելի է դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ:
Եթե ցանկանում եք քաշ կորցնել, մի´ արեք դա միայնակ: Ըստ health.com-ի, քաշ կորցնել ցանկացողներին նման խորհուրդ են տալիս ամերիկացի գիտնականները: Վերջիններիս կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ քաշ կորցնելն առավել արդյունավետ է լինում, երբ մարդիկ ներգրավվում են խմբերում և ստանում մասնագետի խորհուրդները:
Այսօր մի շարք բնապահպանական նախաձեռնությունների կողմից հայտարարություն էր տարածվել Գետահովիտ համայնքում գործող ՀԷԿ-երի մասին: Մասնավորապես, «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի վերաբերյալ առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որ «Չնայած առաջին ՀԷԿ-ն արդեն գործում է ավելի քան 5 տարի, մինչ այժմ ՀԷԿ-ը չունի ձկնուղի»: Հարկ ենք համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ.
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում ենմ որ ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի հետ կապված` հոկտեմբերի 12-ին կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Էդուարդ Ալեքսանդրի Իվանյանի կյանքն ու գործունեությունը քչերին է հայտնի Հայաստանում, նույնիսկ գիտական ու մասնագիտական շրջանակներում:
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովում այսօր քննարկել է «ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին» արձանագրության վավերացման հարցը:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2009-2012թթ. ընթացքում Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները ՍՊ ընկերության կողմից կատարվել են քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտմամբ:
«Այսօր հետևելով բհկական որոշ գործընկերների հայտարարություններին, թե ինչ կանեին իրենք, եթե ներկա լինեին ԱԺ նախորդ քառօրյային` հիշեցի Ա.Ս. Պուշկինի «Սալտան թագավորի մասին» հեքիաթի այս հատվածը…»:
Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը
Թռիչք իրականացնող փոքրիկ ուղղաթիռը, որի չափերը մոտ 1 մետր են` արդեն պատրաստ է, և ներկայումս սարքավորման լուսային մասի վերջին աշխատանքներն են իրականացվում:
Ասում են՝ հեռուստաընկերությունները մասնավոր բիզնես են: Փակ շրջան է ստացվում, քանի որ մի կողմից` ասում են` դա մասնավոր բիզնես է, և սեփականատերն ինքն է որոշում` ինչ արտադրել, բայց մյուս կողմից` հեռարձակման արտոնագիրը շահած սեփականատերը որոշակի պարտավորություններ է ստանձնել:
«Այն, ինչ կատարվում է, վնասում է Հայաստանի վարկին: Սա միայն իր (Ակսել Ֆիշերի:- Տ.Մ.) խոսքերը չեն: Կարևոր է, որ թե՛ Ամերիկայի դեսպանը, թե՛ Եվրոխորհրդի զեկուցողները, ես անգամ չեմ զարմանա, որ Եվրամիությունն արձագանքի և այս բոլորը Հայաստանի իրավապահ մարմիններին թերևս հուշեն, որ ծանր պետք է նստի մեզ վրա»,- ասաց Սալբի Ղազարյանը:
Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 9:30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի նիստների դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ արևելագետների հանրապետական XXXIII գիտաժողովը:
168.am-ի հարցին, թե բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու հայտնի գործով քանի՞ կալանավորված կա այյ պահի դրությամբ` ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը պատասխանեց. միայն մեկ կալանավորված կա` Ալբերտ Օհանջանյանը:
Համաշխարհային բջջային օպերատորները մինչև տարեվերջ մոտ 23 մլրդ դոլարի կորուստ կունենան: Իսկ այդ ամենի պատճառն այն է, որ սմարթֆոնների օգտատերերը կունենան անվճար SMS-ներ ուղարկելու հնարավորություն, որը նրանք կարող են անել հատուկ բջջային հավելվածի միջոցով:
Սրտի կաթվածն ավելի շատ բնորոշ է մեծ տարիքին, բայց կենսակերպը հաճախ մեծացնում է երիտասարդների մոտ դրա առաջացումը: Ըստ Reuters-ի` այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Վերջիններս նշել են, որ 1993-ից մինչև 2005թ. 55 տարեկանից ցածր անձանց շրջանում սրտի կաթվածի դեպքերը կրկնապատկվել են:
Google ընկերությունն արդեն երկրորդ անգամ Pinkie Pie հաքերին վճարել է 60 հազար դոլար` Chrome բրաուզերը կոտրելու համար: Այս մասին հայտնում է techcrunch.com-ը՝ տեղեկացնելով, որ Մալազիայում Google-ի կազմակերպած Pwnium 2 մրցության ընթացքում հաքերը բրաուզերում խոցելի 2 կետ է հայտնաբերել:
Ամբողջ աշխարհում կանայք ավելի քիչ են հավատում արդար ընտրություններին, քան տղամարդիկ. այս մասին է վկայում 2011 թվականին 125 երկրներում Gallup-ի անցկացրած հարցումը:
Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցել է, որ առողջապահության ոլորտում իրականացված պետական գնումների ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են պետական միջոցների հաշվին կատարված 84,2 մլն դրամի չհիմնավորված գնումներ և 140 մլն դրամից ավելի անարդյունավետ ծախսեր` ընդամենը երկու անուն դեղերի մասով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը:
Հայաստանում ցանկանում են ստեղծել կենսաբանության ժամանակակից հետազոտական մեթոդների ուսուցման լաբորատորիա, որտեղ երիտասարդ մասնագետները կարող են ամբողջովին անվճար սովորել կենսաբանության ոլորտում ժամանակակից հետազոտություններ կատարելու մեթոդները: Այս գաղափարը պատկանում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ին: Կազմակերպության արտաքին կապերի կոմիտեի քարտուղար Հովակիմ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հաճախ համալսարանն ավարտած կենսաբանը չգիտի ժամանակակից մեթոդաբանությունը, դա, ըստ նրա` նույնն է, եթե, օրինակ, […]
Փոփոխությամբ սահմանվում է նաև, որ ներգաղթյալները չեն կարող գրանցվել այն բնակարաններում, որտեղ մեկ անձին ընկնող բնակմակերեսը պակաս է ՌԴ Բնակարանային օրենսգրքով նախատեսվածից: Օրինագծի հեղինակներն ասում են, որ սա արվում է այն դեպքերի համար, երբ մեկ բնակարանի վրա գրանցվում է միաժամանակ մի քանի հարյուր մարդ: Այս փոփոխությունը կարող է վերաբերել նաև ՀՀ քաղաքացիներին: Նրանց մեջ ևս կարող են լինել մարդիկ, որոնց կարող են վերաբերել հիշյալ սահմանափակումները:
«Սա հատկապես մտահոգիչ է` հաշվի առնելով այն համառ հայտարարությունները, որ քաղաքական դրդապատճառներն են դեր խաղացել նրա դեմ մեղադրանքներ առաջադրելու գործում»,- ընդգծել է պարոն Ֆիշերը:
Ինչու ենք գրում կաթի մասին, եթե առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ պարզ է։ Սակայն ի՞նչ է կաթը և ի՞նչ դեր է կատարում բնության մեջ։
ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը արձագանքել է` «Նախարարի կինը նոտա՞ր է դառնալու» խորագրով «168 ժամ» թերթի տարածած տեղեկատվությանը:
8-ամյա Դանիելի ֆանտաստիկ նկարները ցնցել են համացանցյան հասարակությանը: Լոս Անջելեսում բնակվող ազգությամբ հայ 8-ամյա Դանիելն այժմ ցանկանում է ներկայացնել իր աշխատանքները՝ ցուցահանդեսի տեսքով: