Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնալսման ծրագրերի մասին կհրապարակվեն սենսացիոն նոր նյութեր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հետախուզության էլեկտրոնային գաղտնալսումների խոշորամասշտաբ ծրագրերի վերաբերյալ ամենասենսացիոն բացահայտումները դեռև առջևում են:

Այս մասին հայտարարել է ամերիկացի լրագրող Գլեն Գրինուոլդը, ով էլ պատրաստվում է հրապարակել նոր նյութերը: Հենց նա է նախորդ տարի սկսել հրապարակել համապատասխան փաստաթղթեր, որոնք նրան տրամադրել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ու Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Բրիտանական The Guardian թերթում Սնոուդենի հատկացրած փաստաթղթերի համար Գրինուոլդը և մեկ այլ ամերիկացի լրագրող ու ռեժիսոր Լորա Փոյթրեսն ընթացիկ տարում ԱՄՆ-ում արժանացան Պուլիտցերյան հեղինակավոր մրցանակի՝ «Հանրությանը ծառայելու համար»:

Գրինուոլդն ընդգծել է, որ իրենք պատրաստվում են հրապարակել Ազգային անվտանգության գործակալության մասին խոշորագույն, եթե ոչ ամենակարևոր հոդվածները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031