ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, սույն քրեական գործով ներգրավված է եղել որպես Կարո Այվազյանի և Անդրանիկ Սարգսյանի տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ:
«Աերոֆլոտ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը հոկտեմբերի 9-ին հարկադրված վայրէջք է կատարել «Խարկով» միջազգային օդանավակայանում: Դա տեղի է ունեցել ինքնաթիռի 29-ամյա ռուս ուղևորուհիներից մեկի վաղաժամ ծննդաբերության պատճառով, ով երրորդ անգամ մայր է դարձել: Ծնունդն ընդունել է հենց ինքնաթիռի ուղեկցորդուհին:
Պարզվում է, որ այս արտառոց և պատմական արդարացման դատավճիռը կայացվել է միայն այն պատճառով, որ Ռուբեն Գրձելյանն այնքան էլ շարքային մահկանացու չէ, այլ բավական մոտ բարեկամական հարաբերություններ ունի հայկական բարձր էլիտայի ներկայացուցչի հետ: Խոսքը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի մասին է: Մեր ունեցած տեղեկություններով` Գրձելյանի քույրը Միհրան Պողոսյանի եղբոր կինն է: Ահա և բացառիկ դատավճռի իրական բացատրությունը:
Բանակում հայտնաբերված գոմեշի մսի հայտնի քրեական գործով մեղադրյալը կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանն է՝ «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի ղեկավարը, ով քավոր-սանիկական կապեր ունի գոմեշի միս ներկրող մեկ այլ ընկերության` «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ սեփականատերերի հետ: ՍՊԸ-ն վերջին 21 ամսում ներկրել է 1.914 տ միս: Ընկերության սեփականատերերն են, ըստ պետռեգիստրի տվյալների` Էդիկ Հովհաննիսյանը, Հայկ Մարգարյանը և Վահե Շխրտմյանը:
Նախագահը կարևորել է նման ցուցահանդեսների անցկացումը, ինչը hնարավորություն է տալիս ի հայտ բերել տաղանդավոր նկարիչների և աշխատել նրանց պրոֆեսիոնալ ունակությունների զարգացման ուղղությամբ:
Դատարանում Ա. Քարամովն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Ա. Քարամովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով:
«Այո՛, դեմ եմ քվեարկել, և իմ ելույթում ասել եմ, թե ինչու: Դրա հիմնավորումն ու իմ դիրքորոշումը, թե ինչո՞ւ է այդպես ձևավորվել` լավ կլիներ նայեիք ելույթը: Իսկ թե մնացած պատգամավորներից ովքե՞ր էին դեմ քվեարկել` չեմ կարող մեկնաբանել»:
«Այս լուրն իրականությանը չի համապատասխանում: Նման բան չկա»,- նշեց Կենտրոն տարածքի նոտարը: Վերջինս դժվարացավ նշել՝ ո՞րն է նման լուրի տարածման պատճառը. «Հազար մարդ, հազար կարծիք: Ես չգիտեմ՝ ո՞վ է նման լուրեր տարածում»:
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի հիշատակին որպես հարգանքի տուրք դիզայներական Uncover ընկերությունն ստեղծել է հատուկ MacBook Pro: Նոութբուքի յուրահատկությունը Apple-ի մոդիֆիկացված լոգոտիպն է: Ամբողջ աշխարհում հայտնի «խնձորի» վրա հստակ երևում է ընկերության հիմնադրի` Սթիվ Ջոբսի կիսադեմը: Լոգոտիպը հագեցած է հատուկ լուսավորվածությամբ:
Այս շաբաթվանից «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները սկսելու են մարզային այցեր կազմակերպել և տեղերում հանդիպել կուսակցության ակտիվի հետ: Առաջին նման հանդիպումը լինելու է հոկտեմբերի 12-ին, կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարազատ Արարատ քաղաքում:
Երևանի առաջին հեծանվուղին անցնելու է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով` ձգվելով «Առագաստ» սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին:
«Այսինքն՝ մամուլի պատասխանատու, Հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Նույն բանն է, էլի: Մենք հիմա կարճ ասում ենք` մամուլի խոսնակ: Ֆունկցիոնալ, պատասխանատվության առումներով նույնն է, թե ինչպե՞ս է պաշտոնապես կոչվում՝ ինքը ավելի ճշգրիտ է ասել»:
Ընտանիքի անդամներից ամենահարուստը նախկին նախարարի որդին է՝ Վարդան Վարդանյանը: Վարդան Վարդանյանը 2011թվականին աշխատավարձի տեսքով որևէ եկամուտ չի ստացել: Նախկին նախարարի որդու եկամուտը գոյացել է միայն ավանդից ստացած տոկոսագումարից, որը զգալի գումար է՝ 7 մլն 188 հազար դրամ: Վարդան Վարդանյանը 2011 թվականի սկզբին իր հաշվեհամարին ունեցել է 315 մլն դրամ, որը նվազելով տարեվերջին հասել է 5 մլն դրամի: Բացի դրանից՝ մեկ տարվա ընթացքում նա իր հաշվեհամարին կուտակել է 900 հազար դոլար:
Բժիշկների խոսքով` վիրահատությունները տեսագրվում են, մի օրինակը տրվում է հիվանդին, մյուսը պահվում է արխիվում: Նրանց խոսքով` այս պարագայում հանձնաժողովի աշխատանքն ավելի դյուրին կդառնա:
168.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն` խնդրանքով՝ տրամադրել կցումների ամբողջական ցանկը: Այն ներկայացնում ենք` ստորև.
«Մեր նպատակն է, որ բոլորս հավաքվենք մեր դարդ ու ցավերով: Մենք ունենք շատ չլուծված խնդիրներ և կփորձենք դուրս գալ այդ խնդիրներից»,- հայտարարել է Հայրապետյանը:
«Այդ հարցերը, խնդրում եմ, ուղղեք այն մարդկանց, ովքեր ստացել են հրավիրատոմսերը և չեն եկել: Ես իրենց փոխարեն ո՞նց կարող եմ պատասխանել»:
Կապանի բնակիչների փոխանցմամբ` այս օրերին Ա. Օհանջանյանը Կապանում չէ, և չեն կարող ասել, թե որտե՞ղ է գտնվում: Նրանց խոսքով` Կապանի մսի կոմբինատի նախկին սեփականատերն ամիսներ առաջ ենթարկվել էր սրտի վիրահատության: Բնակիչները նաև նշեցին, որ Ա. Օհանջանյանը մի քանի տարի առաջ Սյունիք գյուղական համայնքում, որտեղ գտնվում է նաև նրա տունը, կառուցել էր պահածոների գործարան և, բացի այդ, բացել էր մսի մթերման կետ:
Վաղը տեղի է ունենալու ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որտեղ ընթացիկ այլ հարցերի հետ քննարկվելու է նաև անցած շաբաթ խորհրդարանում ընդունված «ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական նշանակության ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին» արձանագրության քվեարկության ժամանակ ՀԱԿ որոշ պատգամավորների պահվածքը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` հիմա ՀԱԿ-ում ակնկալում են, որ ԲՀԿ-ն էլ կողմ կքվեարկի իրենց կողմից ներկայացված որոշման նախագծին: Թե իրականում ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ԲՀԿ-ն` պարզ կդառնա միայն քվեարկության ժամանակ, քանի որ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ շատ ծանր են տանում Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ցանկացած քննարկում:
Այս տարի ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրներն արդեն հայտնի են: Ստոկհոլմում հայրարարվել են նրանց անունները, պատվավոր մրցանակը այս տարի ստացել են Սերժ Արոշը (Ֆրանսիա) և Դևիդ Ուայլենդը (ԱՄՆ): Այս մասին տեղեկացնում է RBK-ն:
Օրերս Կապանի քաղաքացի Ռ. Ավետիսյանը Վահանավանքի մոտակայքում` անտառում սունկ հավաքելիս, երկնաքար է հայտնաբերել: Մեզ հետ զրույցում Ավետիսյանի որդին ասաց, որ հայտնաբերված քարը համապատասխանում է երկնաքարին բնորոշ հատկանիշներին. այն ժանգագույն, մուգ դարչնագույն է, մակերեսին կան ծալքեր, փոսեր, իսկ կողմնացույց մոտեցնելիս սլաքը շեղվում է: Նշենք նաև, որ երկնաքարը հարվածից մասերի է բաժանվել:
«Այբ» ակումբի մի քանի հիմնադիրների և մոսկվաբնակ անդամների նախաձեռնությամբ Մոսկվայում կյանքի է կոչվել ուսումնական նոր կենտրոնի գաղափարը՝ «Այբիկ» հայկական դպրոցը: Նոր դպրոցը նախատեսված է 7-12 տարեկան երեխաների համար։
«Ֆեմիդա» հ/կ-ի նախագահ Ջուլիետա Ամիրխանյանի խոսքով` Արմեն Պողոսյանը խոստովանել է, քանի որ ուժ են կիրառել. «Ծեծել են, ջարդել են: Հետո դրա հիման վրա կառուցել են ապացույցներ»:
Ընդամենը փոքրիկ էլեկտրոնային պիտակը փակցնելով ձեր ճամպրուկին` կարող եք հետևել դրան և չկորցնել այն: Խոսքը վերաբերում է ոչ միայն ճամպրուկին, այլև բոլոր իրերին: Դրանց կարելի է փակցնել էլեկտրոնային պիտակ, իսկ պիտակի ինֆորմացիան կարդալ RFID կարդացող սարքի միջոցով գրված հայերեն ծրագրի շնորհիվ: Այս նորարարությունը կիրառվում է հատկապես եվրոպական երկրներում:
«Ենթադրվում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում թաքցնելու բան ունեն: Եթե չունեն, ապա ինչո՞ւ է լրագրողների մուտքը ցմահ դատապարտյալների մոտ հիմնականում խոչընդոտվում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:
«Անցյալ տարի 6 ամիսների ընթացքում ես ստացել եմ 4 կամ 5 մերժում. հիմնական պատճառաբանությունն անվտանգության նկատառումներն ու աշխատակազմի ոչ բավարար լինելն էր: Ամեն անգամ copy paste էին անում նույն պատասխանն ու ուղարկում»: Ըստ նրա՝ եթե չկա թաքցնելու որևէ բան, ապա ինչո՞ւ չի կազմակերպվում լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկ:
«Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում, թե ինչպես է աշխատում ԱՄՆ դեսպանատունը։ Ես կարող եմ ասել, որ գրին քարտի միջոցով Հայաստանից ավելի շատ մարդ է գնացել, քան Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության։ Գրին քարտով 2007թ.-ից մինչ օրս գնացել է ավելի քան 5000 մարդ՝ ընտանիքներով, իսկ Միգրացիոն ծառայության միջոցով՝ 5000 մարդ՝ ընտանիքներով։ Ընդամենը 5000 մարդ, իսկ ինչո՞ւ է այս աղմուկը, ինչո՞ւ է այս խոսակցությունը, ի՞նչ կապ ունի այստեղ ներկայացուցչությունը»։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է լրագրող Ռուբեն Գրդզելյանին, իսկ ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի, դեմ կայացրել է մեղադրական դատավճիռ: Վերջինս պետք է տուգանք վճարի 50.000 դրամի չափով:
ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցման համար սահմանվում է 50 հազար դրամի չափով վճար: