Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իրաքին կվաճառի մոտ 1 միլիարդ դոլարի սպառազինություն ու ռազմական տեխնիկա

Defense News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտն ու Պենտագոնը հավանության են արժանացրել Իրաքին ընդհանուր առմամբ մոտ 1 միլիարդ դոլարի սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառելը: Մոտ ժամանակներս համապատասխան գործարքը կկնքվի Իրաքի հետ, ինչը տեղի կունենա ԱՄՆ կոնգրեսի կողմից այն հավանության արժանացնելուց հետո:

Հնարավոր համաձայնագրում զգալի տեղ են զբաղեցնում AT-6C Texan II տիպի ուսումնա-մարտական ինքնաթիռները: Իրաքի ՊՆ-ը մտադիր է գնել նմանատիպ 24 ինքնաթիռ, հետագայում պլանավորված է դրանք օգտագործել որպես թեթև գրոհիչ ինքնաթիռներ: Ինքնաթիռների, ինչպես նաև դրանց սպասարկման ու ծառայությունների արժեքը գնահատվում է 790 միլիոն դոլար:

Բացի ինքնաթիռներից, Բաղդադը նաև պլանավորում է 101 միլիոն դոլարով ձեռք բերել HMMWV տիպի 200 զրահամեքենա: Պայմանագիրն առնչվում է նաև 12.7 միլիմետր տրամաչափի գնդացիրների ու կապի համակարգերի մատակարարմանը: Ներկա դրությամբ ԱՄՆ-ը հանդիսանում է Իրաքի սպառազինության ու ռազմական տեխնիկայի խոշորագույն մատակարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս