Հայաստանի կառավարության ներկայացրած բյուջեի նախագծով` 2013թ. Հայաստանն արտաքին պարտքի սպասարկման համար պետք է վճարի 418 միլիոն 560 հազար դոլար գումար:
«Ինձ այս բյուջեներում ավելի շատ հետաքրքրում է, թե արդյո՞ք ապահովված են այն գործնական մեխանիզմները, որպեսզի ԱԺ-ն կարողանա իր վերահսկողությունն իրականացնել: Ցավոք, այդ մեխանիզմները չկան»:
Ոմանք սկսել են հոգատարություն ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր գնդակահարեցին մեր պետականության խորհրդանիշները, ովքեր սպանեցին սպարապետին, խորհրդարանի խոսնակին, պատգամավորների, նախարարի։
Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի մամլո քարտուղարը լրագրողների այն հարցին, թե որտեղ է պաշտապանության նախարարը, որը չի ներկայացել կառավարության նիստին, պատասխանել է, որ նա հանդիպում է ունեցել Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Հարցին, արդյոք ճի՞շտ են Արման Նշանյանի՝ «Եվրատեսիլ» մեկնելու մասին խոսակցությունները, նա պատասխանեց. ««Եվրատեսիլը» հետաքրքիր մրցույթ է ցանկացած արտիստի համար»:
«Գեգամետ պլյուս» ընկերությունը մտադիր է Սևանա լճի ափին մոտիկ, մոտ 120 հա տարածքում բաց եղանակով շահագործել Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրը:
Barcamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները: Այն մասնակիցների կողմից կազմակերպվող ոչ-ֆորմալ կոնֆերանսների միջազգային ցանց է:
Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ներկա է գտնվել Ա. Ալիխանյանի անվան «Ազգային գիտական լաբորատորիայի» հարևանությամբ կառուցվող «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքի արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:
Ցավոք, ստացվում է, որ Հայաստանում այսօր քաղաքական կյանքում կարող են տեղ ու դեր ունենալ, քվե ապահովել այն կուսակցությունները, որոնք բարեգործական կազմակերպություններ ունեն, ովքեր բարեգործություն են իրականացնում ու միաժամանակ հավատացնում են, որ դրանք բացարձակապես կապ չունեն իրենց քաղաքական կամքի հետ:
Երկիրը, պետությունը այսօրվա արվեստագետին չի նայում՝ որպես սառույցը կոտրող ուժ, որի միջոցով երկիրը պետք է ներկայանա աշխարհում, և որի հետևից նոր կգան արդյունաբերությունը, տնտեսությունը, և այլն:
Այսօր կեսօրին Ազգային ժողովի ճաշարանում, որտեղից օգտվում են նաև պատգամավորները, դիտում էին «Արմենիա» հեrուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը:
«Նա ի՞նչ իրավունք ունի Դաշնակցության անունից հայտարարություններ անելու: Արմեն Ռուստամյանը նման բան չի ասել: Հավանաբար ինչ-որ բան սխալ է լսել կամ ճիշտ չի հասկացել»,- ասում է Աղվան Վարդանյանը:
Այսօր որոշ հարցերում ավելի լավ վիճակում ենք, բայց նախագահի աթոռի ձեռքբերումով արմատական փոփոխություններ կատարելու տեսակետից 1996 թվականի համեմատությամբ վիճակն ավելի լավը չէ։
«Ինձ մոտ հիմա մի երեխա կա. մայրն ասում է, որ այլևս չի կարողանալու նրան բերել մասնագետի մոտ, քանի որ ֆինանսական միջոցները չեն բավարարում, բայց այդ երեխայի մոտ խնդիրը կա, այն էլ խորացած վիճակում` երեխան խոսում է, չես հասկանում` ի՞նչ է ասում»:
«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնն առաջատար ծրագրավորման ընկերությունների հետ համատեղ հայտարարում է ուսանողների և երիտասարդ մասնագետների համար իր երկրորդ պրակտիկան:
Արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից աջակցություն են ստանալու չորս երիտասարդ գիտնականներ:
Նունե Թադևոսյանին տեղափոխել են Արտեմիի բժշկական կենտրոն, և մինչ կտեղափոխեին հիվանդանոց՝ մահացել է: Մնացած վիրավորները տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն:
«Այս բյուջեն վերաբերում է ինչ-որ փակվող օբյեկտի, եթե հաշվի առնենք, որ Կառավարությունն այդ ծրագիրն արդեն երկար ժամանակ իրագործում է, ապա մենք հերթական փուլն ենք մտել: Տպավորություն է, թե նրանք Հայաստանի Հանրապետությունը տանում են փակման: Եթե հիշեք` Տիգրան Սարգսյանը «168 Ժամ» թերթին ինչ էր ասել` ոչ մի զարմանալի բան չկա»:
Կոմիտեն եզրակացրել է, որ քննությունները և դատական հետապնդումները չեն իրականացվում անհապաղ, անաչառ կամ արդյունավետ, և հետևաբար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում և տուժողներին փոխհատուցում չի տրամադրվում:
Առաջիկայում պետք է սպասել լեոնտևների և այլ ռուս «փորձագետների» հակահայկական գրառումներին: Բացառված չէ, որ նրանց միանան նաև «տեղական հայրենասերները»:
Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը սկսեցին տարածվել նրա նշանակման հաջորդ իսկ օրվանից։ Դրանց ինտենսիվությունը մերթ աճում է, մերթ թուլանում, սակայն թեման կայուն է՝ մեր սարերի պես։
Շատ ցավալի փաստ էր վահանակների խեղաթյուրված պատմությունն ընթերցելը: Շատ վրդովվեցուցիչ էր հատկապես այն հանգամանքը, որ պատմության շատ կարևոր դրվագներ աղավաղված էին:
Համատարած քննարկումների ֆոնին, հատկապես, զավեշտալի էր հնչում կավե արձանների մասին Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը: Այն է` այդ արձանները կրում են ժամանակավոր բնույթ:
Դժվար թե մեր օրերում գտնվի մի մարդ, որ օգտագործած կամ, առավել ևս, ծանոթ չլինի ասպիրինի հետ։
«Իմ որոշ գործընկերներ կիսաբաց դռնից նայեցին Նաիրի Հունանյանի խուցը: Ես ինքս հրաժարվեցի, որովհետև, անկեղծ ասած, բացարձակապես ցանկություն չկար ևս մեկ անգամ այդ հրեշի դեմքը տեսնելու, այդ իսկ պատճառով անգամ հարկ չհամարեցի մոտենալ այդ խցին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ նախագահն այսօր իր սեփականությունը, ունեցվածքը գրեթե կրկնապատկել է, պատգամավորական մանդատների թիվը կտրուկ աճել է, հավաքական հեղինակության առումով համար մեկ հարց է դարձել երկրում` ո՞ւմ կպաշտպանի Գագիկ Ծառուկյանը:
United Colors of Benetton-ն առաջարկում է նոր ու հետաքրքիր ձմեռային վերարկուներ: Այս բրենդն իր նոր հավաքածուն ստեղծել է դասական ոճի մեջ և շատ վառ երանգներով:
Russia Today-ն ուղիղ եթերում հեռարձակել է ամերիկացիներին ահուսարսափի մատնած փոթորիկը, որի պատճառով ամայացել է Նյու Յորքը: Տարհանվել է շուրջ 400.000 քաղաքացի: Փակվել է Նյու Յորքի Բորսան, ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:
«Եթե Դուք ասում եք, որ այդ հանձնաժողովներն արդյունավետ չեն աշխատում, ի՞նչ տրամաբանություն կա ստեղծելու երրորդը: Իմ կարծիքով` ավելի ճիշտ կլինի, որ մենք այնպես անենք, որպեսզի եղած հանձնաժողովների արդյունավետությունը բարձրացվի»:
Այն ստեղծվել է իմ և Absolut բրենդի համատեղ ջանքերով»,- ասաց դիզայները: Նշենք, որ տարվա բոլոր եղանակների համար Ֆաինան անհատական հավաքածուներ է պատրաստում, որոնք ցուցադրվում են դիզայների խանութ-սրահում: