
ԱՄՆ-ը նախկինի նման ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն. Հարֆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն աշխատելու է Պաղեստինի նոր (ազգային միասնության) կառավարության հետ, սակայն նախկինին նման չի ճանաչելու իսլամական ՀԱՄԱՍ շարժմանն ու չի շփվելու նրա հետ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը.
«Մենք մտադիր ենք աշխատել նրա (կառավարության) հետ: ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել. նա նախկինի նման ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն: Մենք օգնություն չենք հատկացնում ՀԱՄԱՍ-ին, մենք չենք աշխատում նրա հետ»:
Նախօրեին երդում տված Պաղեստինի նոր կառավարությունում ընդգրկվել են նաև ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, ինչի կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բոլորին կոչ է արել չճանաչել այդ կառավարությունը: