
Հստակեցվել են TANAP գազատարի կառուցման ժամկետները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պլանավորված է մինչև տարեվերջ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) շրջանակներում ավարտել տենդերային բոլոր ընթացակարգերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևը.
«Ներկայումս անցկացվում են մրցույթներ: Ենթադրաբար, մրցութային բոլոր ընթացակարգերը կավարտվեն նոյեմբերին, և կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը»: TANAP գազատարի նախագիծը նախատեսում է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը Թուրքիայի տարածքով արտահանել Եվրոպա: