Հասան Ռոուհանիին հրավիրել են ալ-Սիսիի երդմնակալությանը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրավիրվել է Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի երդմնակալությանը: Հրավերն իրանական կողմին հանձնել է Թեհրանում Եգիպտոսի շահերը պաշտպանող բաժնի պետ Հալիդ ալ-Սայիդ Իբրահիմ Ամարին:

Վերջին տարիներին իրանցի ու եգիպտացի պաշտոնատար անձինք քանիցս հայտարարել են, որ շահագրգռված են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսմամբ:

Եգիպտոսի ԿԸՀ-ը երեկ հայտարարել էր նախորդ շաբաթ անցկացված նախագահական ընտրություններում Սիսիի տարած հաղթանակի մասին, ով պաշտոնական տվյալներով հավաքել է ընտրողների քվեների 96.9 տոկոսը: Սիսիի երդմնակալությունն անցկացվելու է հունիսի 8-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30