Մայիսի 11-ից անձրևները դադարում են. oդի ջերմաստիճանը բարձրանում է 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 11-ի ցերեկը, 13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-17 մ/վ։
Երևան քաղաքի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.00C (1974 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.10C (1991 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.60C