ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է Հայկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ, տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջից:
Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ նժույգ-թափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է չեղարկել ԱՄՆ դրոշով ռազմական և քաղաքացիական նավերի՝ Պանամայի և Սուեզի ջրանցքներով անցման տուրքերը։ Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
Ապրիլի 27-ին, ժամը 06։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ներդրվում է անհատական լիցենզավորման համակարգ, ըստ որի` անհատական լիցենզիա կստանան ավագ բուժաշխատողները` կենտրոնացված քննության արդյունքում, անցումային անհատական լիցենզիա կստանան կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտներ), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք՝ կենտրոնացված քննության արդյունքում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Հիշեցնենք, որ Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Մինչդեռ տուժածների թիվը 1,139 է:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա կապակցությամբ:
«Ինձ մեր Քաշաթաղի բնակիչները զանգում, հարցնում են՝ ի՞նչ ենք անելու, պատասխանում եմ՝ չգիտեմ, թող գան տունս վերցնեն իրենց։ Ամենաշատը ես նրանից եմ վիրավորվում, որ այսքան քաշքշուկներից հետո, տուն ստեղծես, որ մտածես՝ երեխաներդ տուն ունեն, ու հանկարծ այսպիսի բաներ անեն։ Սա խայտառակություն է, պետք է չլռենք, սա բոլորի խնդիրն է։ Սյունիքում էլ հիմա ամեն օր կրակոցներ են, պատկերացնո՞ւմ եք, մտնես Կոռնիձորի գերեզմանոց՝ լացես, թուրքը քեզ տեսնի, հետո հասնես տուն, մտածես՝ սա քո տունը չէ, ամեն պահի գալու են դուրս հանեն»,- ընդգծեց Աիդա Ավագյանը։
Վանկուվերի ոստիկանությունը X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ փառատոնի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ինը մարդ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է.«Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Մինչդեռ տուժածների թիվը 1,139 է:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Բանդար Աբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
Ջորջ Մարկուսը շնորհակալություն է հայտնել Ասորական համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու հնարավորության և ասորական համայնքի նկատմամբ մշտական ուշադրության համար: Նա նշել է, որ կոնֆերանսին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել ասորիներ՝ մի քանի տասնյակ երկրներից:
Զարմանալի չէ, որ այդքանից հետո արտադրության ծավալները չեն հասել անգամ 2021թ. մակարդակին։ Չորս տարի առաջ Հայաստանում ավելի շատ համակարգիչներ, էլեկտրոնային ու օպտիկական սարքավորումներ էին արտադրվում, քան արտադրվել են այս տարի՝ ընդհուպ 2,6 անգամ աճից հետո։
թշնամու հետ համագործակցություն քարոզող, բարեկամություն ակնկալող հարգելի հայեր, գնացեք ու ընկերացեք ձեր դարավոր թշնամու հետ, բայց որ նման մի օր էլ ձեր դռանը չոքի՝ չզարմանաք. Դա ձեր ընտրությունն է։
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Ռուսաստանի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, հաղորդում է Subrayado հեռուստաալիքը։
Երևանի քաղաքապետը որոշում է ստորագրել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.25, 59 երթուղիների աշխատանքը կազմակերպելու մասին։
Երկրորդ փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի 103-րդ ռակետ Ռիելի Օպելկային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Պուտինի համար ոչ մի պատճառ չկար հրթիռակոծելու քաղաքացիական տարածքները, քաղաքները և ավանները. այս մասին Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Պարանոցի և գլխի շրջանում ուռուցքները գնալով ավելի հաճախակի են դառնում, սակայն դրանց մասին դեռևս քիչ են տեղեկությունները։ Ինչպե՞ս են զարգանում, որո՞նք են ախտանշանները։ Այս մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ-դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանի հետ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որին հուղարկավորել են ապրիլի 26-ին, մահից առաջ մոտ 200,000 եվրո է փոխանցել՝ Հռոմի անչափահասների բանտում գործող մակարոնեղենի գործարանի հիփոթեքը մարելու համար, գրում է euronews.com-ը։ Մոնսինյոր Բենոնի «Դոն Բեն» Ամբարուսը, որը Հռոմում Ֆրանցիսկոսի բարեգործության և բանտերի հովվական խնամքի պատասխանատուն էր, իտալական լրատվամիջոցներին ասել է, որ իր մահից առաջ Պապն իր անձնական հաշվից 200,000 եվրո է նվիրաբերել մակարոնի գործարանին, որը գործում է Հռոմում անչափահասների բանտում՝ Casal del Marmo-ում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Նախագահի ցավակցական ուղերձը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը, հայտնել է Էկոնոմիկայի նախարարություն: Ըստ այդմ՝ կանաչ դարակաշարերում տեղադրվելու է առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը, իսկ նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերքը, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ։
Արցախի 44_օրյան պատերազմի ժամանակ նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր արձագանքել է Եռաբլուրում Աննա Հակոբյանի պահվածքին։ Նա մասնավորապես գրել է.
1915 թվականի ապրիլի 24-ին մոտ 600 հայ մտավորականների հետ ձերբակալվեց նաև Կոմիտաս վարդապետը: Կոմիտասն աքսորվեց Կ. Պոլսից 800 կմ հեռավորության վրա գտնվող Չանղըր բնակավայր:
«Արդարադատություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կրկնազատիկ է` Գունագեղ կիրակիների շղթայի սկիզբը։ Դիմավորում ենք Սուրբ Հարության ավետիսով առաջին կիրակին:
Ապրիլի 27-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող մանկասայլակների խանութում։