Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին:

Փաշինյանը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ասորական համայնքը գտնվում է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ ինքնության պահպանման, իրավունքների լիարժեք պաշտպանության նպատակով:

Ջորջ Մարկուսը շնորհակալություն է հայտնել Ասորական համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու հնարավորության և ասորական համայնքի նկատմամբ մշտական ուշադրության համար: Նա նշել է, որ կոնֆերանսին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել ասորիներ՝ մի քանի տասնյակ երկրներից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համաժողովում քննարկված թեմաներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930