Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է Հայկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ, տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջից:

Հանդիպման ընթացքում նախագահը անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են Արցախյան շարժումը, պատերազմները և դրանց հետևանքները, տեղում տարած հաղթանակներին ու դիվանագիտական ​​հաջողություններին, ինչպես նաև այս ամենին հաջորդած պարտությունը։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ Քի Ուեսթի փաստաթղթի և Մադրիդյան սկզբունքների մասին։

Հանդիպումից հատվածներ կհրապարակվեն վաղը երեկոյան։

Տեսանյութեր

Լրահոս