Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին Բանդար Աբասի ողբերգության կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Բանդար Աբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Մենք խորապես վշտացած ենք Բանդար Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության X-ի պաշտոնական էջում կատարած գրառման մեջ։
ՀՀ ԱԳՆ-ն արագ ապաքինում է մաղթել վիրավորներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930