
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա կապակցությամբ:
Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:
«Հարավաֆրիկյան Հանրապետության Ազատության օրվա կապակցությամբ մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում կառավարությանը և ժողովրդին, մաղթում խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ»,-ասված է արտգործնախարարության գրառման մեջ: