
Վանկուվերի ոստիկանությունը հայտնել է, որ փառատոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 մարդ է զոհվել

Վանկուվերի ոստիկանությունը X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ փառատոնի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ինը մարդ։
Միևնույն ժամանակ, գերատեսչությունը վստահ է, որ միջադեպը ահաբեկչական հարձակում չէ։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում։ Արևելյան 41-րդ պողոտայի և Ֆրեյզեր փողոցի մոտակայքում, որտեղ Ֆիլիպիններում Լապու-Լապուի օրը նշելու համար երեկույթ էր անցկացվում, վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։
Ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը կալանավորված է։