Բաժիններ՝

Մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, անխիղճ կառավարման շնորհիվ, Բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում. Նաիրա Մարգարյան

Արցախի 44_օրյան պատերազմի ժամանակ նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր արձագանքել է Եռաբլուրում Աննա Հակոբյանի պահվածքին։ Նա մասնավորապես գրել է.

«Դուք ձեր հալը կտենաք»՝ այս բառերով Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ փորձեց վախեցնել անհետ կորած հերոսների ծնողներին։ Այ օրերին, նրա այդ սպառնալիքից հետո,մի օրվա մեջ մոտ 60 հոգու միանգամից դենկայի զանգ եկավ: Այսօր նույն ոճով նրա կինը՝ Աննա Հակոբյանը, նույն սպառնալիքն ուղղում է զոհված զինվորի ծնողներին։

Լավ լսեք՝ մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, ձեր անխիղճ կառավարման շնորհիվ: Բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում: Մեր մայրերի արդար ցասումը չի մոռացվում, և դուք ձեր արածի պատասխանատվությունը տալու եք ամենադաժան ձևով, ոչ թե բառերով, այլ փաստերով ու իրադարձություններով:

Աննա հակոբյան մենք վախենալու ոչինչ չունենք մենք կորցրել ենք մեր ամենաթանկը»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930