
Վերջին մի քանի օրվա ընթացքում Պուտինիը ոչ մի պատճառ չուներ հրթիռներ արձակելու համար. միգուցե նա չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Թրամփ

Վերջին մի քանի օրվա ընթացքում Պուտինի համար ոչ մի պատճառ չկար հրթիռակոծելու քաղաքացիական տարածքները, քաղաքները և ավանները. այս մասին Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դա ինձ ստիպում է մտածել, որ միգուցե նա չի ցանկանում դադարեցնել պատերազմը, նա պարզապես խաղում է ինձ հետ և նրա հետ պետք է այլ կերպ վարվել՝ «բանկային» կամ «երկրորդական պատժամիջոցների» միջոցով: Չափազանց շատ մարդիկ են զոհվում», – գրել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով վերջին օրերին ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածքի զանգվածային հրթիռակոծումներն ու դրա հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվել:
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մարտերը դադարեցնելու համար Վաշինգտոնը ինտենսիվ միջնորդություն է իրականացնում երկու երկրների միջև: Ուրբաթ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիտկովը երեք ժամ բանակցել է Պուտինի հետ Մոսկվայում՝ քննարկելու Վաշինգտոնի խաղաղության առաջարկը։ Թրամփն ասել է, որ «հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված են»: Նա կոչ է արել Կիևին և Մոսկվային հանդիպել՝ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու համար, որը, ըստ նրա, «շատ մոտ է»:
Չնայած գործարքի հասնելու Թրամփի ցանկություններին, զգալի տարբերություններ կան խաղաղության վերաբերյալ ԱՄՆ տեսլականի և նրա, ինչ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները ընդունել են որպես հրադադարի համար ընդունելի պայմաններ: