
Ուրուգվայում ՌԴ դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Ռուսաստանի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, հաղորդում է Subrayado հեռուստաալիքը։
Շենքից թանձր ծուխ է դուրս եկել, իսկ դեսպանատան տարածքում տեղաշարժը դժվարացել է։ Ըստ Telenoche-ի՝ հրդեհը սկսվել է օդափոխության համակարգում։