Բաժիններ՝

Երթուղու ուղեգծի փոփոխություն՝ 25 և 59 համարի ավտոբուսների աշխատանքում

Երևանի քաղաքապետը որոշում է ստորագրել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.25, 59 երթուղիների աշխատանքը կազմակերպելու մասին։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57- րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, 11-րդ հոդվածի 6-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 03.05.2025թ. հ.ԱՍ/25՛՛2/7414-2025 գրությունը.

1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 1 հավելվածում ընդգրկված ավտոբուսային հ.25, 59 երթուղիները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2.Հանձնարարել «Երևանտրանս» և «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրեններին՝ կազմակերպել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.25,59 երթուղիների աշխատանքը՝ սույն որոշմամբ սահմանված ուղեգծերով:

3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:

4.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը»,-նշված է որոշման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս