«ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը «10:30 ակումբ»-ում հանդիպել է Արցախից և Հայաստանի մարզերից հրավիրված բարեգործական նախաճաշի մասնակիցներին: «10:30 ակումբ»-ը հասարակական ազդեցություն ունեցող մարդկանց հրավիրում է գաղափարների, փորձի փոխանակման, իսկ հանդիպման մասնակցության օնլայն վճարներն ուղղում մարզերի և Արցախի երիտասարդների կրթությանը: «ԱքսելՄոնդրիան»-ի հիմնադրին հանդիպել էին երիտասարդ կանայք ու ուսանողներ` քննարկելու առաջնորդության, կարիերայի և հասարակական ներդրման մասին:
«Մենք տեսնում ենք տարբեր հիբրիդային սպառնալիքներ ողջ Եվրոպայում, ինչպիսիք են սաբոտաժները, կիբերհարձակումները, վտանգավոր ստվերային նավատորմը, GPS-ի աշխատանքի խափանումները և մալուխների վնասվածքները», – ասել է Կալասը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվել դիվանագիտությունից Թեհրանի և Պեկինի հետ հարաբերություններում։
18 բանկ միասին վերցրած մի քանի անգամ պակաս վարկ են հատկացրել այս ծրագրից օգտվող քաղաքացիներին, որովհետև վարկերի առյուծի բաժինը «ՀայԷկոնոմբանկինն» է եղել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո դաժանություն է որակել այն, ինչ տեղի է ունենում Գազայում՝ կրկին դատապարտելով այն:
Դոնալդ Թրամփը չպետք է հրաժարվի Կիևին զենք մատակարարելուց: Կարծում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հակառակորդը կզղջա Կազանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների բացման արարողության ժամանակ։
«Դեռևս մինչև պատերազմը Լևոն Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ է բնութագրել՝ ասելով, որ Հենրիխ Մխիթարյանն աշխարհում մեր միակ պարծանքն է մնացել, և անշուշտ, նա ոչ միայն երկրի լավագույն մարզիկն է, այլ այս պահին ամենաճանաչված հայն է աշխարհում, ով մեզ պատիվ է բերում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) այս պահին ղեկավարում են Նիկոլ Փաշինյանի 2 «վեցնոցները»»:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
WhatsApp-ը ուրբաթ օրը հայտարարել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծող իսրայելական SO Group Technologies ընկերության նկատմամբ իրավական հաղթանակի մասին, գրում է The Guardian-ը։
2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Այս տարին բնորոշվեց հինգ հիմնական միտումներով, որոնք մեկը մյուսից մտահոգիչ են և ընդգծում են կառավարման և երկրի քաղաքական ուղղության փոփոխության հրատապ անհրաժեշտությունը։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել Լա լիգայի 19-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունը։
Գրառումս հատկապես կհետաքրքրի հանրության ասֆալտ սիրող հատվածին:
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հասանելի է, բայց Կիևը պետք է պայքարի իր դաշնակիցներին համոզելու համար, կիրակի օրը ուկրաինացի դիվանագետներին ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Վերջերս Կառավարությունը որոշում ընդունեց և որոշ մասնագիտական առարկաներ հանեց ընդունելության քննություններից, թողեց կամընտրական։ Օրինակ, դիմորդը կարող է օտար լեզվից ու հայոց լեզվից քննություն հանձնել և ընդունվել աշխարհագրության կամ քիմիայի ֆակուլտետ, դառնալով մանկավարժ։ Շատ անհասկանալի որոշում է, ինչն իրենց հիմնավորում են դիմորդ չունենալով։ Դիմորդների մեծ մասն օտար լեզու է պարապում, որովհետև մտածում են՝ հեշտ է, պատկան մարմիններն էլ մտածում են՝ ավելի լավ է՝ ինչ գիտեն, դրանով էլ քննություն հանձնեն, քանի որ տարրական գիտելիք չունեն ու չեն կարողանում նույնիսկ 8 միավոր հավաքեն հատկապես բնագիտական առարկաներից։ Սա մեծ խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։
2025 թվականի հունվարից Մոլդովան դոլարի փոխարեն որպես բազային արժույթ կօգտագործի եվրոն՝ մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքը սահմանելու համար, հայտարարել է Հանրապետության Ազգային բանկի ղեկավար Անկա Դրագուն:
Ամեն դեպքում, Դանինգ-Կրյուգերի էֆեկտը մեծ տարածում ունի մեր հասարակությունում։ Քանի՞ մարդ է Հայաստանում պաշտոնից հրաժարվել՝ գիտելիքների և փորձի պակաս ունենալու պատճառաբանությամբ»։
Արցախի մասին պատմող «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը Հորդանանը ներկայացրել էր Օսկարի, սակայն Ադրբեջանի սպառնալիքներից հետո ֆիլմը հետ է կանչել «Օսկար» մրցանակաբաշխության Լավագույն միջազգային ֆիլմի անվանակարգից»։
Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի դիմաց գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Ռուսաստանը Եվրամիության համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում անվտանգային առումով, քան պարզապես պաշտպանությունը, քանի որ Մոսկվան կարող է օգտագործել անօրինական ներգաղթը և այլ խնդիրներ՝ խարխլելու դաշինքը, կիրակի օրը հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին:
Ընտրությունների պատրաստվող և պետական բյուջեի հաշվին քարոզարշավ անող Նիկոլ Փաշինյանը որոշել է բյուջեի հաշվին 210.000 քաղաքացու վարկը մարելով չբավարարվել և ավելի մեծ թվով մարդկանց ձայներ գնել՝ դարձյալ բյուջեի հաշվին։
Գազայում մեկ օրվա ընթացքում իսրայելական բանակի չորս հարվածի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել է 54 պաղեստինցի: Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
Դեկտեմբերի 23-ից Ռուսաստանը կսկսի էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարումները Աբխազիա, РИА Новости-ին է ասել Աբխազիայի էներգետիկայի և տրանսպորտի նախարար Ջանսուխ Նանբան։
Դեկտեմբերի 19-22–ը Վիետնամում գտնվում էր ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ։ Հայտնում են Վիետնամում, Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում Հայաստանի դեսպանությունից:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի։ Հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Ռեսուրսները սպառվում են, դրա համար էլ կրկին վերադարձել են նախկինների թալանին, որն այդպես էլ վեց ու կես տարում միս ու արյուն չդարձավ՝ բացի շոուներից ու բեմականացված ներկայացումների կազմակերպումից։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։