
Զովունիում բախվել են «Mazda 6»-ն ու «Honda»-ն

Այսօր դեկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:55-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Զով գարդեն» ռեստորանային համալիր հարևանությամբ բախվել են Honda և Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։