
Ֆլիկը մեկնաբանել է «Ատլետիկո»-ից կրած պարտությունը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել Լա լիգայի 19-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունը։
«Մենք չենք հանձնվում։ Սուրբ Ծնունդից հետո մենք ավելի ուժեղ կվերադառնանք: Մեր թիմը ցույց կտա, թե ինչի է ընդունակ»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։
Լա լիգայում կայացած 19 տուրից հետո կատալոնական ակումբը վաստակած 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։